Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Wi-Fi-ի գաղտնաբա՞ռը. լուծեք հավասարումը

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի թաիլանդական ռեստորաններից մեկում որոշել են կատակել հաճախորդների հետ։

Ինչպես պահանջում է 21-րդ դարում արդեն հայտնի ու տարածված թրենդը ռեստորաններում կերակուրն ուտելուց առաջ հարկավոր է լուսանկարել եւ տեղադրել այն Instagram–ում։ Եվ այդ «առաքելությունը» կատարելու համար հարկավոր է իմանալ Wi-Fi-ի գաղտնաբառը։

Բայց ինչպիսի դժբախտություն, Սան Անտոնիոյի այս ռեստորանում գաղտնաբառն իմանալու համար հարկավոր էր լուծել բարդ մաթեմատիկական հասվասարումը։

Հաճախորդներից շատերին այդպես էլ չի հաջողվել լուծել խնդիրը եւ արդյունքում Wi-Fi-ի գաղտնաբառի հավասարումը հայտնվել է Համացանցում, ուր բոլորը փորձում են ստանալ պատասխանը եւ իմանալ այդ «չարաբաստիկ» գաղտնաբառը։ 

Աղբյուրը՝ Elite daily

02.11.16 | հասարակություն