Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Watson գերհամակարգիչը կօգնի պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ

IBM (International Business Machines), թարգմանաբար «Միջազգային Գործարար Մեքենաներ» ամերիկյան  ընկերության ծրագրավորողները Watson գերհամակարգչին օժտել են նոր հատկությամբ: Այն այժմ կօգնի հետազորտել  քաղցկեղային ուռուցքները, որպեսզի հնարավոր լինի հիվանդների համար գտնել և հաշվարկել գերարդյունավետ բուժիչ միջոցներ:

Քանի որ քաղցկեղային հիվանդություններն իրենցից ներկայացնում գենետիկ մուտացիայի հետևանքով առաջացող քաղցկեղածին բջիջների անվերահսկելի աճ, ուստի գիտնականները գտնում են, որ եթե իրենց հաջողվի պարզել, թե հատկապես որ մուտացիան է հանդիսանում քաղցկեղի առաջացման պատճառ, ապա շատ ավելի հեշտ կլինի արդյունավետ բուժել հիվանդությունը:

 



Watson գերհամակրգիչում նախապես ներբեռնված է լինելու ինչպես ԴՆԹ-ի պատճեն, այնպես էլ կլինիկական հազարավոր փորձերի արդյունքները և հաստատված բուժական միջոցների մասին տվյալներ, ըստ որոնց համակարգիչը սկսելու է գտնել քաղցկեղի առաջացման պատճառները՝ դրանց համար ընտրելով համապատասխան դեղորայքի բոլոր հնարավոր համակցությունները:  Ուռուցքաբանները հուսով են, որ Watson գերհամակրգիչին կհաջողվի լուծել սովորական համակարգիչների համար անլուծելի համարվող, մեծ քանակությամբ գենետիկ մուտացիաների մասին տվյալների  բացահայտումը և պահպանումը: Նմանատիպ IBM գերհամակարգչի օգտագործումը հանդիսանում է ամերիկյան անհատական-հետազոտական բժշկության զարգացման ծրագրի մի մասը:

IBM ծրագրավորողները գրեթե մեկ տարի են ծախսել նման խնդիրներ լուծող գերհամակարգչի ստեղծման համար:

Առայժմ անհայտ է, թե քանի բուժհիմնարկներ պետք է վճարեն IBM ընկերությանը նման  ծառայություն մմատուցելու համար, և թե քանի հիվանդի կկարողանա օգնել գերհամակարգիչը:

 

Նյութի աղբյուրը hi-news.ru

05.07.15 | քաղաքականություն