Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Victoria’s Secret Fantasy Bra կրծկալի էվոլյուցիան (ֆոտո)

Ավարտվեց նորաձեւության մեջ վաղուց ի վեր իր խոսքն ու դիրքը հաստատած Victoria’s Secret-ի ամենամյա ցնցող շոուն, որը ցուցադրվելու է դեկտեմբերի 8-ին։ Ինչպես միշտ Victoria’s Secret-ի հրեշտակներ Ջիջի Հադիդը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Քենդիս Սվեյնփոլը, Բեհաթի Փրինսլուն, Շանինա Շեյք եւ մյուսները ներկայացրեցին ապրանքանիշի շքեղ հավաքածուն։ Իսկ հանրահայտ Fantasy Bra կրծկալը ցուցադրելու մեծ պատվին այս տարի արժանացավ Լիլի Օլդրիջը։ Եթե հետաքրքիր է, թե 2000 թվականից սկսած ինչպիսի «ճանապարհ է անցել» գեղեցիկ եւ թանկարժեք քարերով այս կրծկալը, ուրեմն շարունակեք ընթերցել։

2000-ին Ժիզել Բունդհենը ներկայացրել է Victoria’s Secret-ի պատմության ամենաթանկարժեք (15 միլիոն դոլար) Red Hot Fantasy Bra-ն։

2001-ին Հայդի Քլումը ցուցադրել է 12.5 միլիոն դոլար արժողությամբ Heavenly Star Bra կրծկալը։

2002-ին Star Of Victoria Fantasy Bra կրծակալը, որն արժեր 10 միլիոն դոլար, ներկայացրեց Կարոլինա Կուրկովան։

2003-ին 11 միլիոն դոլարանոց Very Sexy Fantasy Bra կրծկալը կրկին ներկայացրեց Հայդի Քլումը։

2004թ-ին կրծկալը կոչվում էր Heavenly «70» Fantasy Bra եւ արժեր 10 միլիոն դոլար։ Այն ցուցադրելու մեծ պատիվը բաժին հասավ Թայրա Բենքսին։

2005-ին Ժիզել Բունդհենը կրկին բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Sexy Splendor Fantasy Bra-ի արժեքն այդ տարի կազմում էր 12.5 միլիոն դոլար։

Hearts On Fire Diamond Fantasy Bra-ն 2006-ին ցուցադրեց Կարոլինա Կուրկովան։ Վերջինս հիանալիորեն ներկայացրեց 6.5 միլիոն դոլարանոց այս շքեղ կրծկալը։

2007-ին Սելիտա Իբենքսը ցուցադրեց 4.5 միլիոն դոլարանոց Holiday Fantasy Bra-ն։

2008-ին Black Diamond Fantasy Miracle Bra-ն ներկայացրեց գեղեցկուհի Ադրիանա Լիման։ Կրծկալն արժեր 5 միլիոն դոլար։

2009-ին Մարիսա Միլերը Victoria’s Secret-ի շոուի ժամանակ ցուցադրեց 3 միլիոն դոլար արժողությամբ  Harlequin Fantasy Bra-ն։

2010թվական, կրկին Լիմա, կրկին Fantasy Bra, որն այս անգամ արժեր 2 միլիոն դոլար։

2011թ-ին Victoria’s Secret-ի շոուի գլխավոր հերոսուհին էր Միրանդա Քերը, որը ներկայացրեց 2.5 դոլարանոց Fantasy Treasure Bra-ն։

2012-ի ցուցադրության ժամանակ բոլորը սպասում էին հենց նրան։ Այո, խոսքը Ալեսադրա Ամբրոսիոյի մասին է, որը ներկայացնելու էր 2.5 միլիոն դոլար արժողությամբ Floral Fantasy Bra-ն։

2013-ին Royal Fantasy Bra-ն ցուցադրեց հմայիչ Քենդիս Սվեյնփոլը։ Կրծկալն արժեր 10 միլիոն դոլար։

2014-ին Dream Angels Fantasy Bras կրծկալները (յուրաքանչյուրը՝ 2 միլիոն դոլար) ներկայացրեցին միանգամից երկու գեղեցկուհի՝ Ալեսադրա Ամբրոսիոն եւ Ադրիանա Լիման։

Եվ վերջապես, 2015-ին 29-ամյա ամերիկյան մոդել Լիլի Օլդրիջը ներկայացրեց Fireworks Fantasy Bra-ն, որն այս անգամ կրկին արժեր 2 միլիոն դոլար։

 

Աղբյուրը՝ Harpers Bazaar

Պատրաստեց՝ Յանա 

12.11.15 | լուսանկար