Сайт продаётся (Կայքի վաճառք)!

VARDA-ն և Քիմ Քարդաշյանը թոփ հարյուր ամենասեքսուալ կանանց ցուցակում` ըստ FHM-ի

FHM տղամարդկանց հանրահայտ միջազգային ամսագրի ռուսական հրատարակչությունը հրապարակել է մոլորակի թոփ հարյուր ամենասեքսուալ կանանց ցուցակն ըստ 2015 թվականի առաջին կիսամյակի:

Pole-dance ոճում աշխարհի չեմպիոնուհի և երգչուհի VARDA-ն զբաղեցրել է 36 տեղը, առաջ անցնելով «ВИА Гра» համույթի մենակատար Անաստասիա Կոժեվնիկովային, հաղորդավարուհի Կատերինա Վարնավային և անգամ համաշխարհային մասշտաբի երգչուհի Բրիտնի Սպիրսին, իսկ Քիմ Քարդաշյանին բաժին է հասել 18-րդ տեղը:

“Իդեալական աշխարհում պարերը ձողի վրա արդեն վաղուց դարձել են օլիմպիական սպորտաձև, իսկ Վարդանուշ Մարտիրոսյանի կրծքին կշողշողային մի քանի մեդալ: Մենք, ի դեպ, առանց այդ մեդալների էլ չենք կարող հայացքներս կտրել նրա կրծքից: Եվ անգամ հիմա, երբ VARDA-ն դարձել է երգչուհի, նախընտրում ենք նայել տեսահոլովակներ”. – հենց այսպես է պարզաբանել պարուհոնւ ընտրելու փաստը ամսագրի խմբագրությունը:

Բացի այդ, ռեյտինգում կան նաև Մեգան Ֆոքսը (31 տեղ), Բեյոնսեն (25 տեղ), Միլա Կունիսը (19 տեղ), Քիմ Քարդաշյանը (18 տեղ), Աննա Սեդոկովան (12 տեղ), Շակիրան (10 տեղ), Ռիհաննան (9 տեղ), Իրինա Շեյկը (7 տեղ), Վերա Բրեժնևան (4 տեղ), և այլոք: Ամենասեքսուալ կանանց ցուցակն ըստ FHM-ի գլխավորում է Քեյթ Ապտոնը: Ցուցակին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ ամսագրի հուլիսյան թողարկման մեջ:

Աղբյուր` երգչուհու մամլո ծառայություն

10.07.15 | հասարակություն