Ucom ընկերությունը ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն

«Երկրները մեկ հարկի տակ» խորագիրը կրող 2017 թ. եռօրյա փառատոն-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակներում Ucom ընկերությունը ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն: Միջոցառումը յուրաքանչյուր տարի իրականացվում է ՀՀ Կառավարության Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդի նախաձեռնությամբ:

 





Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի օգնությամբ ընկերությունը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն իր ավելի քան 600 հազար բաժանորդներին:

 

Մշտապես նորարարական առաջարկներով հանդես եկող Ucom-ը յուրաքանչյուրին հասանելի է դարձրել ոչ միայն շարժական հեռուստատեսությունն իր MediaRoom հավելվածով, այլև U!Pay վիրտուալ դրամապանակը, 1 SIM-քարտում հայկական և ռուսական համար ունենալու հնարավորությունը, U!Cloud ամպային լուծումները և շատ ավելին: 

 

«Նման գնահատականը խիստ պարտավորեցնող է: Ucom ընկերությունը շարունակելու է մեծ եռանդով աշխատել ու հանդես գալ նորարարական լուծումներով», — նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 

28.09.17 | քաղաքականություն