Snapchat-ի 34-ամյա «թագուհի» մոդել Քեթի Մեյը մահացել է

Snapchat սոցցանցի 34-ամյա «Թագուհի» մոդել Քեթի Մեյը մահացել է կաթվածից, գրում է TMZ-ը: Սոցցանցերի աստղը օրհասական վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել երկուշաբթի: Առայժմ որեւէ լրացուցիչ մանրամասներ հայտնի չեն:

Քեթին հանրահայտ էր դարձել սոցցանցերի միջոցով: Աղջիկը 2 մլն բաժանորդ ուներ Instagram-ում: Հենց Քեթին հանրահայտ էր դարձել, նրան սկսել էին ֆոտոսեսիաների հրավիրել Playboy-ի ու Sports Illustrated-ի պես հանրահայտ ամսագրերը:

Քեթին յոթ տարեկան դուստր ունի, որի մասին Քեթիի մահից հետո հոգ կտանեն նրա ծնողները:

05.02.16 | լուսանկար