Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Plus-size մոդել Էշլի Գրեհեմը՝ Elle-ի ներքնազգեստի գովազդարշավում

Ո՞վ է ասել, որ նորաձեւության բիզնեսում փայլուն կարիերա կերտելու եւ աշխարհահռչակ ամսագրերի էջերին հայտնվելու համար պետք է անպայման լինել նիհար, նրբիրան, երկար ու բարալիկ ոտքերով: Այս կարծրատիպերն արդեն վաղուց կոտրվել են եւ նորաձեւության աշխարհում կան բազմաթիվ թմբլիկ մոդելներ, որոնք ամեն օր նոր հաջողություններ են գրանցում:

Plus-size մոդել Էշլի Գրեհեմը առաջին թմբլիկ, փարթամ կազմվածքով մոդելն էր, որը զարադարել է Sports Illustrated ամսագրի շապիկը: Եվ եթե շատերը կարծում էին, որ դրանից հետո հնչած քննադատությունների հետեւանքով նա կհրաժարվի իր երազանքից: Սակայն Էշլին վստահաբար շարունակում է իր քայլերն այս ոլորտում: Եվ եթե ամիսներ առաջ նա հայտնվել էր բրիտանական Love Magazine ամսագրի տեսաօրացույցի էրոտիկ տեսահոլովակում, ապա այժմ նա նկարահանվել է Elle-ի ներքնազգեստի գովազդարշավում:

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily Mail

17.02.16 | լուսանկար