Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Plus-size մոդելը ցուցադրել է ոտքերի ցելյուլիտը՝ կոչ անելով կանանց սիրել սեփական մարմինը

Էշլի Գրեհեմը այն քիչ մոդելներից է, որոնք, չունենալով սլացիկ եւ նրբիրան կազմավածք, իրենց խոսքն են ասում նորաձեւության աշխարհում։ Հանրահայտ Sports Illustrated ամսագրի նախկին մոդելը հաճախ է ստիպված լինում պայքարել կարծրատիպերի դեմ՝ մոդելներին տրված բոլոր հնարավորություններից օգտվելու համար։ Օրինակ՝ վերջերս NBC եւ ABC հեռուստաալիքները հրաժարվել էին հեռարձակել Lane Bryant կանացի հագուստի գովազդային տեսահոլովակը, որում նկարահանվել էր Էշլին եւ ուրիշ աղջիկներ:

Սակայն համարձակ մոդելը չընկճվեց եւ ի հեճուկս իր բոլոր հակառակորդների՝ նկարահանվեց ամերիկյան Maxim ամսագրի ապրիլյան ֆոտոշարքում. ի դեպ, սա առաջին դեպքն էր, երբ համարի գլխավոր հերոսուհին plus-size մոդել է։ Այնուհետեւ Գրեհեմը լողազգեստների Swimsuitsforall հավաքածուն թողարկեց՝ միայն փարթամ կազմվածք ունեցող կանանց համար:

Բայց մոդելի «պայքարն» այսքանով չի ավարտվել։ Էշլին Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար՝ առանց շտկելու եւ խմբագրելու այն։ Լուսանկարում Էշլին հեծանիվ է վարում՝ ցուցադրելով ոտքերի ցելյուլիտը։

«Մի քիչ ցելյուլիտը չի վնասի ոչ մեկին։ Բավական է դատեք ինքներդ ձեզ։ Ընդունեք այն ամենը, ինչը հասարակությունը «զզվելի է» համարում»,- գրել է մոդելը՝ ավելացնելով «սիրիր քո մարմինը», «գեղեցկությունը չափսերից դուրս է» հեշթեգերը։

17.06.16 | լուսանկար | մոտոցիկլ