սպորտ

Եվրոպական խաղեր. Հայաստանի հերթական բռնցքամարտիկը լքեց պայքարը

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն անհաջող մեկնարկեց Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում: 64 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:3 հաշվով պարտվեց ուկրաինացի Վիկտոր Պետրովին: Քառորդ եզրափակիչում ուկրաինացին հունիսի 23-ին կհանդիպի շվեդ Կլարենս Գոյերամին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պարտությամբ էին մեկնարկել եւ պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ […]

23.06.15 | սպորտ | սպորտ

Norway Chess 2015. Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը հաղթանակներ տարան

Նորվեգական Ստավանգերում ընթացող Norway Chess 2015 շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով 59-րդ քայլում առավելության հասավ իտալացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Դա Հայաստանի հավաքականի առաջատարի առաջին հաղթանակն էր մրցաշարում: Վերջապես հաղթեց նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ հեռացավ վերջին տեղից: 5-րդ տուրից հետո առաջատարը 4.5 միավոր հավաքած Վեսելին Տոպալովն է: Հիկարու […]

23.06.15 | սպորտ | ֆուտբոլ

Գաել Անդոնյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կկնքի «Մարսելի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կկնքի ֆրանսիական «Մարսելի» հետ, հաղորդում է La Provence-ը: Առաջիկայում ֆրանսիական ակումբը պայմանագիր կառաջարկի երիտասարդական թիմի երեք ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Գաել Անդոնյանին: 20-ամյա պաշտպանը «Մարսելի» երիտասարդական թիմի ավագն է: Հիշեցնենք, որ Գաել Անդոնյանը վերջերս է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում: Նա ազգային թիմում անցկացրել է 2 խաղ՝ մեկնարկային […]

23.06.15 | սպորտ

Ամերիկայի Գավաթ. Բրազիլացիների հաղթանակն ու փլեյ-օֆֆի բոլոր զույգերը

Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությունում ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի դարձան 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը: Խմբային փուլի վերջին խաղում առանց 4 հանդիպումով որակազրկված Նեյմարի խաղացող բրազիլացիները 2:1 հաշվով հաղթեցին Վենեսուելայի հավաքականին եւ 6 միավորով C խմբում գրավեցին առաջին տեղը: Այդ խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին նաեւ Կոլումբիայի ու Պերուի հավաքականները, որոնք ունեն 4-ական միավոր: […]

23.06.15 | սպորտ | ֆուտբոլ

Չեմպիոնների լիգա. «Փյունիկին» բաժին հասավ Սան Մարինոյի չեմպիոնը (ֆոտո)

Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի 2015/16թթ

23.06.15 | սպորտ

Եվրոպայի լիգա. Հայկական ակումբների մրցակիցները

Հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2015/16թթ

23.06.15 | սպորտ

Գաել Անդոնյան. Մեծ պատիվ է Հայաստանի հավաքականում հանդես գալը

Ֆրանսիական «Մարսելը» սկսել է պատրաստվել հաջորդ մրցաշրջանին: Մարզումներին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը, որը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային հավաքականում ստացած տպավորությունների մասին: «Իմ նախնիների երկրի գլխավոր թիմի կազմում խաղալը մեծ պատիվ է: Շատ հաճելի էր տեսնել տրիբունաներում ուրախ մարդկանց եւ փորձել խաղադաշտում ցուցադրած խաղով ուրախացնել նրանց: «Մարսելում» […]

23.06.15 | սպորտ

Հայ ձյուդոիստներն ուղեւորվել են Բաքու

Հայաստանի պատվիրակների վերջին խումբը հունիսի 23-ին մեկնեց Բաքու։ Եվրոպական խաղերում Հայաստանի վերջին մասնակիցները ձյուդոիստներն են։ Մրցավայր են մեկնել մարզիկներ Հովհաննես Դավթյանը (60կգ), Դավիթ Նիկողոսյանը (73կգ), Ժաննա Ստանկեւիչը (52կգ), ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը եւ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը։ Հայաստանի պատվիրակությանը Բաքու ուղեկցեց ՀԱՕԿ անդամ Գագիկ Բոլշիկյանը։ Հայ մարզիկները ավտոմեքենայով ուղեւորվեցին Թբիլիսի, որտեղից օդանավով […]

23.06.15 | սպորտ

Եվրոպական խաղեր. Նարեկ Աբգարյանը եւս պարտվեց (ֆոտո)

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը եւս լսեց պայքարը: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը մեկնարկային գոտեմարտում 2:1 հաշվով հաղթել էր հունգարացի Նանդոր Ցոկային, սակայն քառորդ եզրափակիչում հունիսի 23-ին 1:2 հաշվով պարտվեց սլովակ Ուիլիամ Տանկոյին: Առաջին ռաունդում հաղթեց սլովակ բռնցքամարտիկը, իսկ երկրորդում՝ Նարեկը: Վերջին ռաունդում մրցավարներն ավելի շատ միավորներ տվեցին Ուիլիամ Տանկոյին, ով դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ ավելի վաղ […]

23.06.15 | սպորտ | սպորտ