Сайт продаётся (Կայքի վաճառք)!

սպորտ

Liberty Media-ն 6 միլիարդ ֆունտ ստերլինգով գնեց Ֆորմուլա-1-ը

Ամերիկյան Liberty Media-ն 6 միլիարդ ֆունտ ստերլինգով գնել է Ֆորմուլա-1-ը СVC Capital Partners-ից, որը 2005-ին էր գնել Ֆորմուլա-1-ի իրավունքները, հաղորդում է skysports-ը: Ֆորմուլա-1-ի գործադիր տնօրեն Բերնի Էքլսթոունը գործարքից ստացել է 300 միլիոն ֆունտ ստերլինգ: Նրան էր պատկանում բաժնետոմսերի 5.3 տոկոսը: 85-ամյա Էքլսթոունը եւս մի քանի տարի կմնա պաշտոնում: Ֆորմուլա-1-ի նախագահ է նշանակվել Չեյզ Քերին, որը […]

08.09.16 | սպորտ | քաղաքականություն

Միհրան Հարությունյան. Միայն մենք գիտենք, թե ինչ դժվարություններով հասանք այս հաղթանակներին (ֆոտո)

Հիմա արդեն իմ հիմնական նպատակը ոչ թե մեր մեդալը վերադաձնելն է, այլ որ հաջորդ անգամ մեզ չխանգարեն լինել մեր տեղում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում կողմնակալ մրցավարության պատճառով ոսկե մեդալը կորցրած, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016թ. օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին այս արդյունքների ու մեր գերազանց մասնակցության […]

06.09.16 | սպորտ

Ռոնալդուն Մեսիին հաղթում է FIFA-17-ում (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է FIFA համակարգչային խաղի վերջին տարբերակին, որի 10 ամենաուժեղ ֆուտբոլիստներին ներկայացրել էր EA Sports-ը: Առաջին տեղ էր բարձրացել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը շրջանցել էր Լիոնել Մեսիին եւ ունի 94 վարկանիշ: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողի վարկանիշը 93 է: Լավագույն եռյակը եզրափակում է Մեսիի ակումբակից Նեյմարը՝ 92 վարկանիշ:

03.09.16 | սպորտ

Մեսին վերադարձը նշում գոլով (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հաղթական գոլին Ուրուգվայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում: Դա «Բարսելոնայի» ֆուտբոլիստի առաջին խաղն էր ազգային թիմում՝ հավաքականից հեռանալու մասին հայտարարելուց եւ իր որոշումը փոխելուց հետո: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո Մեսին հայտարարել էր ազգային թիմից […]

02.09.16 | սպորտ | քաղաքականություն

Հոլանդիայի հավաքականը կրկնել է 1933 թվականի անհաջողություն (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականը, Էյնդհովենում կայացած ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվելով հույներին, կրել է 5-րդ անընդմեջ տնային պարտությունը: Տնային խաղերի նման անհաջող շարք հոլանդացիները նախորդ անգամ ունեցել էին 1933-ին, փոխանցում է Goal.com-ը: Հոլանդիայի հավաքականը սեփական խաղադաշտում նախորդ անգամ հաղթել է 2015 թվականի մարտի 31-ին՝ ուժեղ գտնվելով Իսպանիայից (2:0): Դրանից հետո հոլանդացիները տանը պարտվել էին ԱՄՆ-ի (3:4), […]

02.09.16 | սպորտ

Մարմնամարզության նոր տարրը գրանցվել է Հուռի Գեբեշյանի անունով (ֆոտո)

Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացրած Հուռի Գեբեշյանի կատարած հնարքը պաշտոնապես կոչվել է նրա անունով, հաղորդում է flogymnastics.com-ը: Ռիո-2016-ում ամերիկահայ մարզուհին նոր տարրը գրանցել էր զուգահեռ պտտաձողի վարժությունում: Գեբեշյանը դարձել էր Օլիմպիական խաղերի մարմնամարզության կանանց մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչը: Ռիոյում նա բազմամարտում հավաքել էր 53.848 միավոր եւ գրավել 38-րդ տեղը: […]

31.08.16 | սպորտ | սպորտ ֆուտբոլ

Հայ մեդալակիր օլիմպիականների դիմավորումը Երեւանում (ֆոտո)

Նորանկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, օլիմպիական փոխչեմպիոններ Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին Երեւանում դիմավորեցին հերոսավայել:  Օլիմպիական չեմպիոնի եւ օլիմպիական փոխչեմպիոնների վերադարձն իսկական տոն էր: Չեմպիոնների ժամանումից ժամեր առաջ արդեն «Զվարթոց» օդանավակայանի սպասասրահը լի էր երկրպագուներով: Օդանավակայանում էին հավաքվել հազարավոր երկրպագուներ Գյումրիից, Էջմիածնից, Հայկաշենից, Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկների հարազատներ, բարեկամներ, […]

29.08.16 | սպորտ | քաղաքականություն

Ռիոյում մեդալ չնվաճելու համար Մուգաբեն հրամայել է ձերբակալել Զիմբաբվեի բոլոր օլիմպիականներին

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաման է տվել ձերբակալել երկրի օլիմպիական հավաքականի բոլոր անդամներին: Ռիոյի Օլիմպիական խաղերում Զիմբաբվեն ներկայացրած 31 մարզիկներից ոչ մեկը մեդալ չի նվաճել: Նրանք մեղադրվում են պետության միջոցները վատնելու մեջ: «Մարզիկներ կոչվող այդ առնետների վրա մենք գումար ենք վատնել: Եթե դուք պատրաստ չեք ինքնազոհության գոնե 4-րդ կամ 5-րդ տեղերի համար, ինչպես մեր հարեւանները […]

29.08.16 | սպորտ | քաղաքականություն

Ռիոյի օլիմպիական չեմպիոնը նվեր է ստացել 1 կգ ոսկի

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, բրազիլացի ձողացատկորդ Տիագո դա Սիլվան իր նախկին ակումբից նվեր է ստացել 1 կգ ոսկե ձուլակտոր, հաղորդում է globoesporte-ն: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Դա Սիլվա չեմպիոնի տիտղոսը նվաճեց օլիմպիական ռեկորդով՝ 6,03 մետր: Նա հետ թողեց գլխավոր ֆավորիտ, ֆրանսիացի Ռենո Լավիլենիին: Դա Սիլվան պատմության մեջ առաջին բրազիլացին է, որը օլիմպիական չեմպիոն է դառնում […]

27.08.16 | սպորտ

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի նոր գնդակները (ֆոտո)

Adidas-ն ու ՈւԵՖԱ-ն ներկայացրել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի նոր գնդակները, որոնցով կանցկացվեն Եվրոպայի ակումբային մրցաշարերի խմբային փուլի հանդիպումները:

26.08.16 | սպորտ