Сайт продаётся (Կայքի վաճառք)!

սպորտ

Լյուիս Հեմիլթոնը 50-րդ հաղթանակը տարավ Ֆորմուլա-1-ում

Ֆորմուլա-1-ի ԱՄՆ-ի Մեծ մրցանակն ավարտվել է «Մերսեդեսի» ներկայացուցիչների հաղթանակով: Առաջին տեղը գրավել է բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որին հաջորդել է նրա գերմանացի թիմակից Նիկո Ռոսբերգը: Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Դանիել Ռիկյարդոն: Սա Հեմիլթոնի 50-րդ հաղթանակն էր կարիերայում եւ 7-րդն այս մրցաշրջանում: Ընդհանուր հաշվարկում նա 26 միավոր է զիջում առաջատար Նիկո Ռոսբերգին: 

01.11.16 | սպորտ | ֆուտբոլ

Ֆեդերերի բրենդն ամենավաճառվողն է աշխարհում

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մարզական անունների ցուցակը։ Առաջին տեղում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի բրենդը։ Այս տարի աշխարհի նախկին առաջին ռակետն ունեցել է 37 միլիոն դոլարի եկամուտ, գրում է ATP WORLD TOUR-ը։ Ֆեդերերի հետ համագործակցում են Mercedes-ի, Nike-ի, Rolex-ի, Wilson-ի, Credit Suissem-ի, Moët & Chandon-ի պես ընկերություններ։ Երկրորդ տեղում է «Քլիվլենդի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն […]

01.11.16 | սպորտ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Ութ քաշային կարգում մասնակցել է 64 մարզիկ, հաղորդում է msy-ը: Չեմպիոն են դարձել Գեւորգ Ղարիբյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 […]

01.11.16 | սպորտ | սպորտ

Ռոնալդուի նոր Lamborghini-ն (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրել է նոր մեքենան: «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հաղթական խաղից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագն Instagram-ում տեղադրել է Lamborghini Aventador-ի լուսանկարը: Այդ մեքենայի գինը մոտ 260 հազար ֆունտ ստերլինգ է: Հիշեցնենք, որ «Ռեալը» «Բետիսին» հաղթել էր 6:1 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր գոլի հեղինակ:

17.10.16 | սպորտ

Իսպանացի Մարկ Մարկեսը՝ MotoGP-ի աշխարհի եռակի չեմպիոն

Repsol Honda թիմը ներկայացնող իսպանացի Մարկ Մարկեսը ժամանակից շուտ նվաճել է մոտոսպորտի MotoGP դասի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: 23-ամյա Մարկեսի հիմնական հետապնդողներ, իտալացի Վալենտինո Ռոսին եւ իսպանացի Խորխե Լորենսոն Ճապոնիայի Մեծ մրցանակում չեն հասել վերջնագիծ եւ Մարկեսը առաջնության ավարտից երեք փուլ առաջ ապահովել է չեմպիոնական տիտղոսը: Մարկեսը MotoGP-ում հանդես է գալիս չորս մրցաշրջան եւ արդեն […]

16.10.16 | սպորտ | աստղերը

Ռուսաստանը զրկվեց Լոնդոն-2012-ի ոսկե մեդալից

Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղյալ է համարել 2012թ

11.10.16 | սպորտ

2024թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար կպայքարի երեք քաղաք

Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հրաժարվել է 2024թ

11.10.16 | սպորտ

«Ռեալը» կսկսի ստադիոնի վերակառուցումը, «Սանտյագո Բերնաբեուն» կունենա փակվող տանիք (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» հաջորդ տարի կսկսի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնի վերակառուցումը: Արքայական ակումբը ստացել է Իսպանիայի մայրաքաղաքի իշխանությունների թույլտվությունը: Ստադիոնը վերակառուցումից հետո կունենա փակվող տանիք, հաղորդում է Marca-ն: Մադրիդի իշխանությունները մերժել են «Ռեալին» եւ լրացուցիչ տարածք չեն տրամադրել: Մադրիդյան ակումբը ցանկանում էր ստադիոնի հարեւանությամբ կառուցել ակումբային հյուրանոց: Նախատեսվում է ծախսել մոտ 400 միլիոն եվրո եւ վերակառուցումն ավարտել […]

11.10.16 | սպորտ

Երեւանի օր. Գրոսմայստերները խաղացին դպրոցականների հետ (ֆոտո)

2798-ամյա Երեւանի օրվա տոնական միջոցառումների շրջանակում Մաշտոցի պուրակում տեղի ունեցան շախմատի միաժամանակյա խաղի պարտիաներ դպրոցականների եւ անվանի շախմատիստների մասկացությամբ։ Ավելի քան 40 դպրոցականներ ուժերը փորձեցին միջազգային գրոսմայստերներ Արտաշես Մինասյանի ու Հրայր Սիմոնյանի հետ։ «Շատ հաճելի է, որ Երեւանի օրվա կապակցությամբ քաղաքապետարանը կազմակերպել է նաեւ շախմատային սեանս երեխաների մասնակցությամբ։ Սա լավ հնարավորություն է երեխաների համար հանդիպելու […]

09.10.16 | սպորտ

Թիավարության, առագաստային սպորտի եւ սուսերամարտի մրցումենր՝ Երեւանի օրվա առթիվ (ֆոտո)

Ժողովուրդը տեղյակ չէ, որ Հայաստանում գոյություն ունի թիավարություն մարզաձեւ։ Երեւանի օրվա շրջանակում անցկացվող ցուցադրական ելույթներն օգնում են հասարակությանը տեղեկացնելու մարզաձեւի մասին։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիավարության եւ կանոեի մարզիչ եւ գործող մարզիկ Հայկ Գասպարյանը։ «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում Երեւանի Կարապի լճում տեղի ունեցան առագաստանավային սպորտի եւ կանոեի ու թիավարության ցուցադրական ելույթներ։ […]

09.10.16 | սպորտ | աստղերը սպորտ