քաղաքականություն

Լևոն Հայրապետյանը դարձավ Ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի անտարբերության զոհը

Ցավակցական   Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակգությունն է հայտնում  ազգային բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանի ողբերգական մահվան առթիվ նրա ընտանիքին, հարազատներին, եւ բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար ազգային եւ մարդլկային արժանիքները եւ արդարության ձգտումը վեր են ամեն ինչից:   Լեւոն Հայրապետյանը պատկանում էր այն հայ գործարարների եւ մտավորականների շարքին, որոնք իրենց մտավոր եւ նյութական […]

21.10.17 | քաղաքականություն

Ընտանիքաքանդ, հասարակությունը ներսից պայթեցնող օրենքի ընդունման ջատագովներից է նաև «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը

       Անորոշություններով, հակասություններով, անհեթեթություններով լի «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ընտանիքաքանդ օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումներն ու բանավեճերը շարունակվում են: Այդ խայտառակ ու հակասահմանադրական նախագիծը, որն իրավական առումով ուղղակի խոտան է, օրենքի վերածվելու պարագայում էապես ավելացնելու է ամուսնալուծությունների թիվը, նվազեցնելու է ամուսնությունների ու, բնականաբար, մանկածնության թիվը, քանդելու […]

20.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն ֆուտբոլ

Վարդան Հարությունյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

    Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի գլխավորած պատվիրակությանը:   Յուլիա Ուստյուգովան ողջունել է հարկային ոլորտում կոմիտեի իրականացրած բարեփոխումները և հետաքրքրվել հարկային վարչարարության ծրագրերով: Նա նշել է, որ ԱՄՀ հայաստանյան գրասենյակն արձանագրել է կոմիտեի ձեռքբերումները, և հաջողություն է մաղթել նախաձեռնած ծրագրերի […]

20.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն

Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ

    Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա համագործակցության ծրագրով առևտրատնտեսական կապերի ընդալայման և ներդրումային համատեղ նոր նախաձեռնությունների իրագործման համատեքստում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում:  Հանդիպմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի «Լենդ» առևտրային ընկերության տնօրեն Աննա Շլյանինան, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի ժ.պ. Արտակ Միքայելյանը, Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ինչպես […]

20.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն

Պլանային ջրանջատում Ստեփանավանում․«Վեոլիա Ջուր»

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի` Միլիոնի, Նժդեհի, Խորենացու փողոցների, Նանսենի փողոցի և փակուղու, գիշերօթիկ դպրոցի ջրամատակարարումը:    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]

20.10.17 | քաղաքականություն

Լեւոն Հայրապետյանի հուղարկավորության օրն Արցախում տեղի կունենա սգո հավաք

Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Լեւոն Հայրապետյանի հուղարկավորության օրը, Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղի կունենա սգո հավաք:    Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին, Մոսկվայի Հայկական եկեղեցում՝ Օլիմպիյսկի պողոտա 9 հասցեում։   Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ 12։00-ին, Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ Սերգեյ Մակեեւի փողոց 12 հասցեում։   Լեւոն Հայրապետյանը […]

20.10.17 | քաղաքականություն

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը

   Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:   Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Առողջապահական տեսչական մարմնի և Բնապահպանության ու ընդերքի տեսչության բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթները, որոնք միտված են նշված մարմինների գործունեության կանոնակարգմանը: Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվելու համապատասխան օրենքներում և կառավարության որոշումներում: Քննարկումներից […]

20.10.17 | քաղաքականություն

Արդարադատության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր

    Աշխատանքային այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար  Տեա Ծուլուկիանիին:  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը:  Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ […]

20.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն

Կապանում պոկել են «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուների պաստառները

2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցը՝ նախընտրական քարոզչության ընթացքում առընչվում է խոչնդոտների: Մասնավորապես, անհայտ անձանց կողմից պոկվել են Կապան համայնքի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի կողմից առաջադրված թեկնածուներ Կարեն Ստեփանյանի և Դավիթ Հակոբյանի քարոզչական պաստառները:    Հաշվի առնելով, որ  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) «Երկիր Ծիրանի» կուսակցության […]

20.10.17 | քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ

    Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության միջոցառումների շրջանակներում, պաշտոնական ընդունելությամբ հանդիպեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ պրն. Յոհակիմ Գաուկի հետ:    Նորին Սրբությանն ուղեկցում էին Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ […]

20.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն