քաղաքականություն
Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաքը, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ: Հավաքի կազմակերպիչները փորձել են երթ իրականացնել: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք: Հավաքի մասնակիցներին խնդրում ենք՝ զերծ մնալ օրինականության […]
Երեւանի Բաղրամյան պողոտայում բարիկադների հետեւում հավաքված ցուցարարներին քաղաքացիները բաժանում են սառը ջուր, սուրճ, քաղցրավենիք, հովանոցներ։ Ցուցարարները խիստ հետեւում են տեղի մաքրությանը՝ աղբը հավաքում հատուկ տոպրակներում, իսկ Երեւանի մաքրությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության աղբահան մեքենաները ժամանակ առ ժամանակ գալիս են ցուցարարների հատված եւ վերցնում այդ տոպրակները: Ցույցի հրապարակ դարձած հատվածից քիչ հեռու՝ Գրողների միության շենքի մոտ ցուցարարները […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես կգա ելույթով:
«Մենք շատ համերաշխ ենք ոստիկանության հետ: Որեւէ լարվածություն չկա: Մեր բողոքի ցույցը չի ֆինանսավորվում օտարերկրյա որեւէ ուժերի կողմից, այլ կրում է բացառապես խաղաղ բնույթ եւ մեր հիմնական խնդիրը էլեկտրաէներգիայի թանկացումը թույլ չտալն է». այսպիսի հայտարարությամբ բարձրախոսով հանդես եկավ ցույցի ակտիվիստներից մեկը, ով հատուկ խնդրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրապարակել իր այս հայտարարությունը:

Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/, ինչպես նաև […]

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող տեղեկատվական պատերզամը շարունակվում է և գնալով թեժանում է»,- հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մոսկվայում ARMTV հայկական-ռուսական առաջին հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանը` ըստ որի այն ծավալվում է նաեւ Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում, որտեղ գործող երեք ադրբեջանական հեռուստաընկերությունների եթերից ամեն օր ապատեղեկատվություն է տարածվում […]
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին […]

ԱԳ նախարարի պատասխանները Ռոզ-Ռոթ սեմինարի ընթացքում հնչեցված հարցերին. Չարլզ Հյուբեր (Գերմանիա

Եզդիների վիճակն Իրաքում շարունակում է ծանր մնալ