Сайт продаётся (Կայքի վաճառք)!

NBA-ի աստղերն այցելել են բանտ (ֆոտո)

26.09.16 - սպորտ

«Գոլդեն Սթեյտի» բասկետբոլիստներ Կեւին Դյուրանտն ու Դրեյմոնդ Գրինն այցելել են San Quentin բանտ, հաղորդում է The Score-ը։

Արդեն 5-րդ տարին «Գոլդեն Սթեյտի» ղեկավարության անդամները լինում են տարբեր բանտերում ազատազրկվածների հետ բասկետբոլ խաղալու եւ հաղորդակցվելու նպատակով։

Այս անգամ թիմի մարզիչներին ու մենեջերներին միացել են Կեւին Դյուրանտն ու Դրեյմոնդ Գրինը, որոնք եղել են Կարիֆորնիայի ամենահին բանտում՝ San Quentin-ում։ Այս անգամ բասկետբոլային խաղ տեղի չի ունեցել։ NBA-ի աստղերը կատարել են մի քանի նետումներ, ինչպես նաեւ դոմինո են խաղացել բանտարկյալների հետ։

26.09.16 | սպորտ | Աստղագուշակ աստղերը