Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Liberty Media-ն 6 միլիարդ ֆունտ ստերլինգով գնեց Ֆորմուլա-1-ը

08.09.16 - սպորտ

Ամերիկյան Liberty Media-ն 6 միլիարդ ֆունտ ստերլինգով գնել է Ֆորմուլա-1-ը СVC Capital Partners-ից, որը 2005-ին էր գնել Ֆորմուլա-1-ի իրավունքները, հաղորդում է skysports-ը:

Ֆորմուլա-1-ի գործադիր տնօրեն Բերնի Էքլսթոունը գործարքից ստացել է 300 միլիոն ֆունտ ստերլինգ: Նրան էր պատկանում բաժնետոմսերի 5.3 տոկոսը: 85-ամյա Էքլսթոունը եւս մի քանի տարի կմնա պաշտոնում: Ֆորմուլա-1-ի նախագահ է նշանակվել Չեյզ Քերին, որը DirecTV-ի եւ News Corporation-ի նախկին գործադիր տնօրենն է:

Liberty Media-ն խոշոր հոլդինգ է, որը ներառում է Discovery Channel, STARZ եւ այլ կորպորացիաները: 

08.09.16 | սպորտ | քաղաքականություն