Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Creative Armenia բիզնես առաջնություն

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հայտարարում է Creative Armenia բիզնես առաջնության մասին:  Առաջնությանը մասնակցելու է 50 թիմ, 20 մենթոր և 7 ժյուրիի անդամ: 

 

Creative Armenia բիզնես առաջնության նպատակն է խթանել ստեղծարարության ու մշակույթի զարգացումը, սերմանել ձեռնարկատիրական մտածելակերպ և տրամադրել ռեսուրսներ ու մենթորություն ամենանորարարական ստարտափներին: Ծրագրի հիմնական նպատակներից է թիմերին դեպի շուկա արագ մուտք ապահովելը: Այն անհրաժեշտ կառուցվածքային հիմք է տրամադրում կենսունակ բիզնես մոդել ստեղծելու համար: Բիզնես առաջնությունը հնարավորություն կտա բացահայտել թիմի անդամների՝ թիմային աշխատանք կատարելու, ստարտափում իրենց տաղանդը ներդնելու և բիզնես մոդելը կյանքի կոչելու ունակությունը:

 

Ծրագրին կարող են դիմել 18 և բարձր տարիքի բոլոր նրանք,  ովքեր ունեն ստարտափ գաղափար կամ արդեն ձևավորված  նախաձեռնություն: 

Creative Armenia բիզնես առաջնությանը որպես մենթոր կարող են դիմել փորձառու մասնագետները, հաջողակ ձեռնարկատերերը, բիզնես ոլորտի ղեկավարները, խորհրդատուները կամ «հրեշտակ» ներդրողները, ովքեր ունեն ապագա ստեղծարար ձեռներեցների սերունդ կրթելու մեծ ցանկություն։

 

Creative Armenia բիզնես առաջնության մենթորները,  օգտագործելով  GriffinWorx-ի կողմից ստեղծված գործիքակազմը, կաջակցեն ստարտափների  մրցունակ բիզնես մոդելների ստեղծմանը: Երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքում ավելի քան 50 թիմից կընտրվի 7-ը, որոնք իրենց մշակած բիզնես մոդելները կներկայացնեն ժյուրիի անդամներին: 3 հաղթող թիմի անունները կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որը տեղի կունենա 2017թ. հունիսի 11-ին «Այբ»  դպրոցում: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝  2017թ. մայիսի 25-ը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք Creative Armenia բիզնես առաջնության էլեկտրոնային հասցեին` challenge@creativearmenia.eu կամ կապ հաստատեք կազմակերպիչների հետ` +374 93 02 44 81։ 

 

11.05.17 | քաղաքականություն | ֆուտբոլ