Сайт продаётся (Կայքի վաճառք)!

7 արտահայտություն, որոնք բարկացնում են տղամարդկանց

Մենք պիտի խոսենք

Մարդկային լեզվի թարգմանելիս նշանակում է . «ուղեղդ հալեցնելու եմ, պատրաստվիր»: Այդ ֆրազով սկսված զրույցը ոչ մի լավ բան չի խոստանում: Այստեղ կարեւորը ըմբռնող, մեղավոր դեմք ստանալն է եւ ասելը` «կներես, թանկագինս, մեղավոր եմ, սիրում եմ, համբուրում եմ».  համարիր, որ գրոհը հետ է մղված:

Բայց եթե «իհարկե, արի» արտահայտությանդ ի պատասխան լսում ես խորհրդավոր «հեռախոսով չէ, երեկոյան ամեն ինչ կքննարկենք», պատրաստվիր վատագույնի: Զրույցից առաջ ոչինչ չես կարողանա անել, այդ պատճառով դրան փիլիսոփայորեն մոտեցիր եւ տան ճանապարհին` խցանումների մեջ մտորիր:  

Դու ինձ սիրո՞ւմ ես

Դա չեզոքացվում է «ես քեզ պաշտում եմ», «այնքան եմ սիրում քեզ հետ լինել», «դու ամենալավն ես» ֆրազներով: Իսկ եթե վերջնականապես պատին է դեմ տվել, ասա. «իհարկե, մենք շատ լավ ենք զգում միասին», միաժամանակ չարտաբերելով «սիրում եմ»-ը: Հավատա, եթե հանձնվես եւ ասես` սիրում եմ, իսկ հետո մի ամսից թողնես նրան, նա կսկսի հառաչել` իսկ դու ասում էիր, թե սիրում ես ինձ կամ էլ դու խոստացել էիր կնոջիցդ բաժանվել:  Արդյունքում ավելի հիմար վիճակում կհայտնվես, այնպես որ` ընտրիր չարյաց փոքրագույնը:  

Ես չեմ նեղացել

Իհարկե նեղացել է եւ շատ է ուզում քեզ պատմել, թե դու ինչ վատն ես:   Անփորձ տղամարդու սխալ է. սկսել պարզել, թե ինչ խնդիր կա, արդարանալ, թե դու բոլորովին էլ դա նկատի չունեիր եւ այլն:  Նա հենց միայն դրան է սպասում, որ քեզ վրա հանդիմանանքների հեղեղ թափի:  Ասա` «խելոքս, դու շատ հասկացող ես, ոչ թե Անդրեյի հիմարի պես, որն անընդհատ զզվեցնում է նրան», այտը համբուրիր եւ գնա հեռուստացույց նայելու: 

Ինձ սազո՞ւմ է Նիհարե՞լ եմ Գեր չե՞մ

Կարեւոր է հիշել, որ սրանք այն հարցերը չեն, որոնց պատասխանի տարբերակներ ունես: «Այո, թանկագինս», «հոյակապ տեսք ունես, սիրելիս», «չէ, իհարկե, հո չե՞ս գժվել, դու հոյակապ տեսք ունես». սա է այն ամենը, ինչ պահանջվում է քեզնից: Եթե ուզում ես բախտդ փորձել, կարող ես այս տարբերակը փորձարկել` «Դու շատ լավ տեսք ունես այս զգեստով: Իսկ սրա հետ չե՞ս փորձի նոր կոշիկները, որ գնել եմ քեզ համար: Լսիր, իսկ եթե էս ավելի կա՞րճը»: Բայց ինքդ որոշիր`արժե՞ վտանգել հանգիստ երեկոն, թե չարժե: 

Արի ուղղակի միասին ժամանակ անցկացնենք 

Դա ենթադրում է, որ ընկերների հետ խմելու, հեռուստացույցի առաջ թավալվելու, մարզասրահ կամ նրա հետ որեւէ տեղ գնալու փոխարեն, երեկոն լավագույն դեպքում անցնելու է  «նախաճաշ Թիֆանիի հետ» դիտելով` ելակով եւ շամպայնով: Վատագույն դեպքում դրանից հետո կլինեն մոմեր լոգասենյակում եւ «ես այսօր ուզում եմ քնքշորեն եւ դանդաղ»: Ավելի լավ է անմիջապես նրա ուշադրությունը շեղել «քեզ համար անակնկալ ունեմ, սահադաշտի տոմսեր եմ գնել» արտահայտության պես մի բանով: Եթե անշրջահայացորեն համաձայնես, ինքդ ստիպված կլինես մոմերը վառել: Ինչպես նաեւ ձեւացնել, թե նրա պարանոցի եւ մատների ծայրերի քնքուշ համբույրները քեզ ավելի են գրգռում, քան կոշտ սեքսը: 

Հանգստյան օրերին գնանք մայրիկիս տուն

Այստեղ ոչ ոք քո կարծիքը չի հարցնում։

Իսկ Արեւիկի (Տաթեւիկի, Անուշիկի) ամուսինը…

Որքան էլ քեզ համար թանկ լինի աղջիկը, նման զրույցն արմատից կտրիր: Ոչ մի սեքս, բորշչ եւ շաբաթը երկու անգամ թաց մաքրություն չարժե երամի աստիճանակարգության մեջ քո ալֆա կարգը կասկածի առնելուն:

Աղբյուրը` Klubber.ua

14.03.16 | հասարակություն