Сайт продаётся (Կայքի վաճառք)!

6 կանացի սովորություն, որոնք վանում են տղամարդկանց

1. Անխնամ կին

Կան կանայք, որոնք իրենց անթերի տեսքի են բերում միայն ինչ–որ հատուկ առիթներով, օրինակ, ակումբ կամ հարսանիք գնալու համար։ Իսկ առօրյա կյանքում նրանք անգամ նվազագույն ջանք չեն գործադրում հմայիչ եւ սեքսուալ տեսք ունենալու համար։ Նրանք սովոր են նվազագույն ջանքերով ընդգծել իրենց կանացիությունը։ Սեփական անձի նկատմամբ նման անտարբերությունը կարող է վկայել կնոջ ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դա հենց այն է, ինչը նրան պակաս գրավիչ է դարձնում հակառակ սեռի համար։

2. Անմատչելի կին

Կինը, որը սիրում է իր եւ տղամարդկանց միջեւ պատնեշներ դնել, հաճախ կորցնում է իր գրավչությունը։ Անգամ ամենավառ գեղեցկուհին կարող է տղամարդու կողմից բացասական վերաբերմունքի արժանանալ, եթե նա շփվում է հարկադրաբար, հակված չէ ֆլիրտի, ամեն կերպ անտարբերություն է ցուցաբերում դիմացինի նկատմամբ։ Պատահում է, որ նման կերպ կինը հասկացնել է տալիս, որ իրեն չի հետաքրքրում այս կամ այն տղամարդը, որը փորձում է ծանոթանալ իր հետ, բայց երբ դա վերածվում է վարքագծի, կինը կարող է տղամարդկանց շրջանում ոչ այնքան լավ համբավ ձեռք բերել։

3. Վուլգար կին

Անգամ բացարձակ ոչ խստապահանջ տղամարդուն կարող է վանել կանացի վուլգարությունը։ Որպես կանոն՝ դա արտահայտվում է էժան եւ գրգռիչ արտաքին տեսքի, ճղճղանության, հանդուգն ձայնի, հայհոյախոսության միաժամանակ մի քանի տղամարդու հետ ֆլիրտ անելու ցանկության, սեքսի մասին շատ բացահայտ խոսակցությունների ձեւով։

4. Վնասակար հակումներով կին

Եթե կինն ուզում է արժանավայել տղամարդու համար հմայիչ թվալ, պետք չէ չարաշահել ծխախոտը, ալկոհոլը եւ առավել եւս՝ թմրանյութերը։ Շատ քիչ տղամարդիկ կուզենան նման մայր ունենալ իրենց ապագա երեխաների համար։

5. Հրապարակայնորեն շպարվող կին

Սա ամենատարածված սովորություններից մեկն է։ Կարծես թե ոչ մի վատ բան չկա նրանում,  որ կինն արագ բացում է պայուսակը եւ թարմացնում շպարը, սակայն դա կնոջ դեմքից պոկում է խորհրդավորության եւ կատարելության քողը՝ ցույց տալով, որ նրա գեղեցկությունը ձեռակերտ է։

6.Չափից դուրս սեքսուալ կին

Տղամարդիկ, չնայած որոշակի պնդերեսությանը, որոշ դեպքերում ավելի շատ խորաթափանցություն են ցուցաբերում։ Օրինակ, երբ կինը չափից դուրս սեքսուալության է ձգտում եւ շատ է ջանք թափում այդ հարցում, ինչը դրսեւորվում է ավելորդ նազուտուզի, շատ նեղ հագուստի, գայթակղող պահվածքի ձեւով, տղամարդիկ անմիջապես բնազդաբար հասկանում են, որ եթե կինն այդքան ջանում է սեքսուալ թվալ, ուրեմն իրականում նա սեքսուալ չէ։

Աղբյուրը՝  Elle.ru 

12.10.16 | հասարակություն | մոդա