Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 քայլ, որոնք կօգնեն դիմահարդարման միջոցով ստանալ արտահայտիչ շուրթեր (տեսանյութ)

Հաստ եւ արտահայտիչ շուրթեր` թրենդ, որը աղջիկների շրջանում արդիական դարձրեցին հոլիվուդյան աստղերը, որոնցից, թերեւս, Անջելինա Ջոլին իր բնական հաստ շուրթերի շնորհիվ դարձավ թրենդի առաջնային դեմքը:

Հազարավոր աղջիկներ եւ կանայք դիմում են տարբեր վիրահատությունների եւ արհեստական միջոցների, որպեսզի ստանան հաստ եւ գեղեցիկ շուրթեր; Հաճախ այդ մոլուցքը հասնում է վուլգարության կամ էլ բերում միօրինակության:

Նման չարաշահումներից խուսափելու համար YouTube-ում հայտնի դիմահարդար Ռեյչել Լիրին առաջարկում է զերծ մնալ պլստիկ միջամտություններից եւ դիմահարդարման տարբեր հնարքների օգնությամբ հասնել բաղձալի արդյունքին: Դա ոչ միայն ձեզ ազատում է արհեստական միջամտության դիմելուց, այլեւ շուրթերին տալիս է բնական գեղեցկություն:

Դրա համար պատրաստ պահեք ձեր ամենասիրելի շրթներկը, շուրթերի մատիտն ու փայլերը. Միգուցե,  տարօրինակ հնչի, բայց չմոռանաք վերցնել նաեւ ատամի խոզանակը… Ոչ-ոչ, տվյալ պարագայում այն անհրաժեշտ չէ ատամները լվանալու համար. Դիմահարդարը տեսանյութում մանրամասն բացատրում է, թե ինչ պետք է անել դրանով 🙂

Պատրաստեց Սյունե Առաքելյանը

10.06.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը