Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 քայլ՝ Նրա սիրտը գրավելու համար

Սիրահարվելն ու զուգընկեր գտնելն ավելի հեշտ է, քան դուք պատկերացնում եք: Դրա համար պետք է կատարել ընդամենը հինգ քայլ, որից հետո դուք միանգամից կդառնաք ձեր ընտրյալի սրտի տիրակալը:

1. Շփում աչքերով

Նրան տպավորելու եւ հարաբերություններն ավելի մտերմացնելու համար պետք է ուշադիր նայել ձեր թիրախի աչքերին: Աչքերով շփումը ավելի խոսուն է, քան բառերը, որոնք երբեմն անզոր են արտահայտել այն, ինչ կատարվում է հոգում:

2. Լսել

Չնայած նորություն չէ, բայց տեղին է նորից նշել: Մարդիկ սիրում են, երբ իրենց լսում են, եւ հետաքրքրված են այն թեմայով, որի մասին իրենք խոսում են: Այդպես դիմացինը ցույց է տալիս, որ կիսում եւ հասկանում է զրուցակցի զգացմունքներն ու ապրումները: Իսկ պատմությունն խորապես եւ ավելի մանրամասն իմանալու համար պետք է տեղին եւ իմաստալից հարցեր տալ:

3. Գնահատել

Թե կանայք, թե տղամարդիկ իրենց գնահատված զգալուց հետո միանգամից սիրահարվում են: Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնալուծված զույգերի 48 տոկոսի բաժանման պատճառը տանը չգնահատված լինելն է: Ուստի, ձեր ընտրյալի սիրտը գարվելու  համար մեծարեք նրան:

4. Ժպիտ

Ձեր գեղեցիկ սպիտակ ատամները ցուցադրելը ոչ միայն ավելի հմայիչ է դարձնում ձեզ, այլեւ ստիպում է դիմացինին սիրահարվել: Այո, ժպիտը սիրո ամենակարեւոր բաղադրիչն է: Ինչու եք հապաղում, ժպտացեք:

5. Հպում

Գրկախառնությունը, նուրբ հպումը ստիպում է մարդուն հարմարավետ զգալ ձեր կողքին: Իսկ դրանից հետո անհնար է չսիրահարվել: Դրանց շնորհիվ դուք ավելի մտերմանում եք, իսկ մենակ մնալիս զգում նրա կարիքը:

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Պատրաստեց՝ Յանա

05.06.16 | հասարակություն | մոդա