Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 պատճառ, թե ինչու են նախկին սիրեցյալները նորից հիշեցնում իրենց մասին

Երբ նախկին սիրեցյալները հիշեցնում են իրենց մասին: Մեջբերում ենք 5 պատճառ, ինչի պատճառով նախկինները նորից հիշեցնում են իրենց մասին: 

1. Նրանք իրենց «ես»-ը բավարարելու միջոց են փնտրում

Նա ուզում է համոզվել, որ դու դեռ չես մոռացել իրեն, տառապում ես իր պատճառով, դեռեւս սիրում ես իրեն՝ դրանով բարձրացնելով իր ինքնագնահատականը: 

2. Նրանք ուզում են «լաց լինել ձեր գրկում»

Ժամանակակից աշխարհում բարդ է հուզական լավ աջակցություն գտնելը: Եթե դուք ոչ թե  ուղղակի լավ սիրեկաններ եք եղել, այլ մտերիմ ընկերներ, նա ուղղակի ձեր մեջ փնտրում է այն, ինչ չի գտել իր նոր կյանքում: Խնդիրն այն է, որ ձեր առաջ լաց լինելով իր խնդիրների մասին` նա դարձյալ անհետանում է, ինչը կարող է հուզականորեն վնասել ձեզ: Մտածեք` արժե էներգիայի ծախսել նրա վրա: 

3. Նա հասկացել է, որ ինչ-որ բան ուրիշ կերպ կամ ավելի լավ չի լինի եւ որոշել է վերադառնալ

Երբ դուք երկարատեւ հարաբերությունների մեջ եք` իր թերություններով եւ խնդիրներով հանդերձ, գուցե սկսեք մտածել, թե ուրիշ մարդու հետ ամեն ինչ ավելի լավ կարող է լինել: Նա կարող է հեռանալ, փորձել ուրիշի հետ եւ հասկանալով, որ այնտեղ ավելի լավ չէ, որ բոլոր մարդիկ իդեալական չեն՝ կուզենա վերադառնալ. չէ որ դուք արդեն տարիներով փորձված եք, եւ նա ձեզ ավելի լավ է ճանաչում: 

4. Նա սխալ է պատկերացնում քեզ հետ ընկերությունը

«Արի ընկերներ մնանք» կլիշեն դեռեւս գոյություն ունի: Չնայած դա ընդամենը պատրվակ է խաղաղ բաժանվելու համար, շատերը հավատում են, թե դա դեռ հնարավոր է: Դա հնարավոր է, եթե դուք իրոք ավելի շատ ընկերական հարաբերություններ եք ունեցել, քան սիրային:  

5. Նա փոխվել է

Նրա կյանքն ավելի լավն է դարձել, բայց ուզում է իմանալ, թե քո գործերն ինչպիսին են, որպեսզի համեմատի, գլուխ գովի եւ դարձյալ ուրախանա իր ես-ով: 

6. Նա սեքս է ուզում

Այո, նախկին սիրեցյալի հետ ավանդական սեքս, երբ դուք հրաշալի ճանաչում եք իրար, բայց արդեն պարտավորություններ չկան:

7. Նա իրոք երկրորդ շանս է ուզում

Երբեմն պատահում է, որ  կորցնելուց հետո է մարդը հասկանում, թե ինչ է կորցրել եւ  պատրաստ է այս անգամ ջանքեր գործադրել նրան հետ բերելու համար։ 

 

Աղբյուրը` pic-words

02.05.16 | հասարակություն