Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 պատճառ, թե ինչու են նախկինները հիշեցնում իրենց մասին

1. Նրանք իրենց էգոն բավարարելու միջոց են փնտրում: Տղամարդն ուզում է համոզվել, որ դու դեռ չես մոռացել իրեն/տառապում ես իր պատճառով/դեռ սիրում ես իրեն եւ դրանով ուզում է բարձրացնել իր ինքնագնահատականը:

2. Նրանք ուզում են «լաց լինել ինչ-որ մեկի ուսին»: Դժվար է ժամանակակից աշխարհում հուզական լավ աջակցություն գտնել: Եթե դուք ոչ միայն լավ սիրեկաններ եք եղել, այլեւ` մտերիմ ընկերներ, ուրեմն նա ուղղակի ձեր մեջ փնտրում է նրան, ում չի գտել իր նոր կյանքում:  Հարցն այն է, որ ձեր առաջ իր  խնդիրների մասին լաց լինելով` նա հետո դարձյալ անհետանում է, ինչը կարող է հուզականորեն վիրավորել ձեզ: Մտածեք, արժե նա արդյոք ձեր էներգիայի այդ ծախսին:  

3. Նա հասկացել է, որ ուրիշ կերպ ավելի լավ չի լինի եւ որոշել է վերադառնալ: Երբ մարդը  երկարատեւ հարաբերությունների մեջ է` իրենց թերություններով ու խնդիրներով, կարող  է սկսել մտածել, թե ուրիշ մարդու հետ ամեն ինչ կարող է ավելի լավ լինել: Նա կարող է հեռանալ, փորձել ուրիշի հետ եւ հասկանալով, որ այնտեղ ավելի լավ չէ, ցանկանալ հետ վերադառնալ, չէ որ դուք արդեն տարիներով փորձված եք եւ ձեզ նա ավելի լավ է ճանաչում: 

4. Նա սխալ պատկերացում ունի քեզ հետ ընկերության մասին: «Արի ընկերներ մնանք» կաղապարը դեռեւս ապրում է: Չնայած դա ընդամենը պատրվակ է խաղաղ բաժանվելու համար, շատերը դեռեւս հավատում են, թե դա հնարավոր է: Դա հնարավոր է, եթե դուք իրոք ավելի շատ ընկերական հարաբերություններ եք ունեցել, քան սիրային: 

5. Նա փոխվել է, նրա կյանքն ավելի լավն է դարձել եւ նա ուզում է իմանալ, թե քո գործերն ինչպես են, համեմատել գլուխ գովել, դարձյալ ուրախացնել սեփական էգոն: 

 

 

Աղբյուրը` Kleo

18.08.16 | հասարակություն