Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 նշան, որ նրա հետ ես մնում սովորության համաձայն

1.Դու քեզ բռնացնում ես այն մտքի վրա, որ նա վատ տղա չէ, եթե չլիներ ճաշի ընթացքում ճպճպացնելու այդ սարսափելի, զզվելի եղանակը: Եթե փոքր թերությունները մեծ խնդիր են դառնում, երեւում է` ձեր միջեւ ամեն ինչ հարթ չէ: Չի կարելի ասել, թե քո զուգընկերոջ ցանկացած հատկանիշ   քո մեջ պետք է քնքշանք առաջացնի, բայց ցանկացած հիմարությունը չպետք է չափազանց նյարդայնացնի քեզ: 

2.Դու նրա հետ մնում ես որովհետեւ քեզ թվում է, որ նրա հիմար ընկերների ընկերակցությամբ մարզական ալիք դիտելն այնուամենայնիվ ավելի լավ է, քան  հանգստյան օրերը մենակության մեջ անցկացնելը, բազմոցին նստած՝ ինչ-որ բան ծամելով եւ դիտելով ձանձրալի սերիալներ, որոնք դու անգիր գիտես: 

3.Դու երեւակայում ես, թե ինչպես սեփական բիզնեսդ կստեղծեիր, օրինակ՝ ռեստորան կբացեիր, եթե ստիպված չլինեիր ամբողջ ժամանակդ եւ ուժերդ ծախսել այս շատակերին կերակրելու վրա: 

4. Դու այնքան էլ մեղքի զգացում չես ունենում, երբ մտածում ես քո երկրորդ կեսին մեկ-երկու անգամ դավաճանելու մասին: Գուցե արդեն ժամանակն է իրար երջանկացնելու եւ յուրաքանչյուրին հնարավորություն տալու իր նոր կեսը գտնելու: 

5. Քո մեջ այնպիսի զգացողություն է առաջանում, որ ձեր զույգում նա սիրում է, իսկ դուք ձեզ թույլ եք տալիս սիրել: Նորմալ է, երբ ձեզանից մեկի զգացմունքները մի քիչ ավելի ուժեղ են: Բայց եթե նա հաճախ ասում է քեզ.  «Սիրում եմ քեզ, փոքրիկս»: Իսկ դու պատասխանում ես. «Ավելի լավ», դրանում ոչ մի լավ բան չկա:

 

Աղբյուրը` Cosmo

 

13.05.16 | հասարակություն