Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 կեղտոտ հնարք` հյուրերին իդեալական տանտիրուհի թվալու համար

1. Սորուն մթերքները գեղեցիկ բանկաների մեջ լցրեք

Բրինձը, մակարոնները կամ հատիկները լցրեք խոշոր բանկաների մեջ եւ դրանք դրեք երեւացող տեղում: Դա ցույց կտա, որ լավ տանտիրուհի եք եւ ձեր խոհանոցին գյուղական հմայք կհաղորդի:

2. Սառնարանը դրեք հանքային ջրի մի քանի մեծ շիշ

Ձեր հյուրերը չպետք է իմանան, որ սովորաբար դուք խոհանոցի ծորակի ջուր եք խմում: Նրանց զարմացնելու համար ուղղակի գազավորված ջուր մատուցեք, նույնիսկ դրա վրա չհրավիրելով ուշադրությունը: Նրանք կմտածեն, որ դուք միշտ գնված ջուր եք խմում:

3. Լվացեք լոգասենյակը
Ճիշտ է: Այդպես մի նայեք ինձ: Գոնե սպիտակեցնող միջոց լցրեք զուգարանակոնքը, սրբեք հայելին եւ լվացարանն ու ծորակները փայլեցրեք: Խոստովանեք, արդեն վաղուց էր անհրաժեշտ լոգասենյակն այդպես մաքրել:

4. Թաքցրեք ձեր զզվելի ատամի խոզանակը
Հյուրերի այցելության օրը ձեր լոգասենյակում «հակառակ օր է»: Վերցրեք այն ամենը, ինչ դուք սովորաբար օգտագործում եք եւ թաքցրեք պահարանում: Հետո հանեք այն ամեն գեղեցիկը, որը դուք երբեք չեք օգտագործել, հանեք պահարանից եւ ցուցադրեք: Այդ իրերի մեծամասնությունը անծանոթների նվերներ են կամ ձեռքի փոքրիկ քսուքներ, որոնք դուք հյուրանոցներից եք բերել: Այժմ եկել է դրանց աստեղային ժամը:

5. Ցնցեք ձեր հյուրերին` նրանց թեյերի բազմաթիվ տեսակներ առաջարկելով
«Թեյ: Իհարկե: Մենք ունենք կանաչ, անանուխի, երիցուկի, տանձի, իռլանդական նախաճաշ, շամբուկի, կիտրոնի եւ մանդարինի, մատուտակի, հասմիկի, ռոյբուշի, դարչինի եւ կիտրոնաթփի »: Ուղղակի ներկայացրեք 10 թեյից կազմված ցուցակ, իսկ ի վերջո մատուցեք 3-ը, որոնք իրոք ունեք: Մինչ այդ, ձեր հյուրերը կմոռանան մնացածների մասին:

Աղբյուրը` Creu

06.06.16 | հասարակություն | մոդա