5 կանոն, որոնք քեզ կօգնեն ոճային տեսք ունենալ «օվերսայզ» հագուստով

Ներկայացնում ենք 5 կանոն, որոնք քեզ կօգնեն ցանկացած կերպարում ոճային տեսք ունենալ այժմ նորաձեւ եւ արդիական համարվող «օվերսայզ» հագուստով։

Ռիսկի մի՛ դիմիր

Եթե դու միայն վերջերս ես համարձակվել նման հագուստ գնել, սկսի՛ր մեկ իրից՝ լինի դա վերարկու, սվիտեր թե լայն տաբատ։ Նույն կերպարում միանգամից մի քանի «օվերսայզ» իր կրելը հեշտ չէ անգամ պրոֆեսիոնալ ոճաբանների համար, ուստի չարժի ռիսկի դիմել։

Ամեն բան չափի մեջ է գեղեցիկ

«Օվերսայզ» իրերը ուղղակի մեծ չափի հագուստ չեն, դրանք ի սկզբանե կարված են այդպես։ Իսկ ահա եթե դու ուզում ես սովորական սվիտեր գնել որպես «օվերսայզ», հիշի՛ր, որ այն չպետք է քո չափը գերազանցի 2 միավորից ավելի։

Նոր բարձրություն

«Օվերսայզ» հագուստով հեշտ է կազմվածքը ձգելը. դրա համար բավական է միայն բարձրակրունկներ հագնել։ Կոշիկն ընտրի՛ր տաբատիդ կամ կիսաշրջազգեստիդ համապատասխան։ Եթե դու հագել ես լայն տաբատ, հագի՛ր բոտիլիոններ կամ հաստ կրունկով կոշիկներ։ Եթե ընդհակառակը, skinny է կամ լեգգինս, ապա կարելի է բարակ կրունկներ հագնել։

Խաղա՛ կոնտրաստներով

Ամենահասարակ համադրումը, որը միշտ հաջողվում է, մեծ սվիտերն է եւ նեղ ջինսը։  Սա իրոք անպարտելի տարբերակ է։ Պակաս հաջողակ չէ նաեւ, օրինակ, խոշոր գործվածքով  մեծ կարդիգանը բարակ մետաքսե զգեստի եւ կոպիտ «կազակ» ճտքակոշիկների հետ։

Մի՛ մոռացիր քո մասին։

Ընդհանուր առմամբ «օվերսայզ»-ը սազում է ցանկացած կազմվածքով աղջկա, սակայն կարեւոր է նման հագուստ ընտրելիս հաշվի առնել սեփական կազմվածքի առանձնահատկություններն ու չափերը։ Օրինակ՝ խոշորամարմին կանանց ավելի լավ է հրաժարվել անձեւ զգեստներից, որոնք միայն ավելի խոշոր են ցույց տալիս մարմինը, եւ նախապատվությունը տալ կոկոն վերարկուին կամ լայն տաբատներին (անպայման բարձրակրունկներով)։

Աղբյուրը՝  Cosmo

09.02.16 | հասարակություն | մոդա