Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 կանացի թերություն, որոնք խելքահան են անում տղամարդկանց

1. Փոքրիկ կուրծք

Երբեք չկարծեք, թե 5-րդ չափի փարթամ կուրծքը տղամարդկանց երազանքն է։ Իրականում յուրաքանչյուր 4-րդ տղամարդ երազում է իր կողքին առաջին չափի կրծքով կին տեսնել։ Ընդ որում, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեծ կանացի բարեմասնությունը գրավում են հիմնականում դեռահասներին, մինչ հասուն տղամարդիկ նախընտրում են ձիգ, փոքրիկ կրծքերը։ Այնպես որ, միգուցե չարժե՞ նեղսրտել փոքր կրծքի պատճառով։

2. Պեպեններ

Շատ աղջիկներ գարնան գալուն պես համառությամբ փորձում են դեմքը մաքրել ի հայտ եկող պեպեններից։ Բայց պետք չի այդքան շատ գումար ծախսել կոսմետիկայի վրա եւ չարչարել մաշկը բազմապիսի պրոցեդուրաներով։ Իրականում շատ տղամարդկանց գրավում են աղջկական պեպենները։ Դրանք հմայք են հաղորդում եւ անկրկնելի արտաքին տեսք տալիս, իսկ նշանակում է, որ ձեր այդ առանձնահատկության մասին առհասարակ մտահոգվել պետք չէ։

3. Ավելորդ քաշ

Կանացի գլխավոր բարդույթներից մեկը ավելորդ կիլոգրամներն են։ Հայելու առջեւ արցունք թափելով եւ մարմինը տանջահար անելով նորաձեւ դիետաներով՝ շատ աղջիկներ անգամ չեն էլ կասկածում, որ թմբլիկությունը գրավում է տղամարդկանց։ Անխոս, ուժեղ սեռին չի գրավում տձեւ, թուլացած մարմինը, սակայն եթե կինը կանգ է առել հաճելի կլորիկության վրա եւ գրգռող ու կլորիկ փորիկ ունի, դա լրացուցիչ հմայք է հաղորդում նրան տղամարդկանց աչքերում։

4. Սննդի նկատմամբ վերաբերմունքը

Միայն առաջին հայացքից է թվում, որ կինը սեղանի մոտ իրեն պետք է արքայադստեր պես պահի՝ հետեւելով վարվելակերպի բոլոր կանոններին եւ չմոռանալով դանակն ու պատառաքաղը։ Իրականում շատ տղամարդկանց դուր է գալիս հետեւել, թե ինչպես է կինն ախորժակով կրծում հավի թեւիկները՝ դրանք ձեռքով բռնած եւ լպստելով մատներից հոսող յուղը։

5. Արական սեռի նկատմամբ հետաքրքրություն

Ժամանակակից հասարակությունում ձեւավորվել է կարծրատիպ, թե հակառակ սեռի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող կինը այլասերված եւ մեղսավոր արարած է։ Սակայն շատ տղամարդկանց լավ էլ դուր են գալիս ազատ կանայք։ Տղամարդիկ ավելի շուտ կնախընտրեն մեկին, որը բացեիբաց ասում է իր ցանկությունների մասին, քան համեստ աղջկան, որն իր ցանկությունները թաքցնում է չուգունե սարկոֆագի մեջ։

Աղբյուրը՝  Creu

11.10.16 | հասարակություն | մոդա