Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 բան, որ հասուն կինը չի անի

1. Տղամարդկանցից զանգեր կամ հաղորդագրություններ չեմ սպասում: Ես կամ ինքս եմ գրում կամ հեռացնում եմ նրանց տվյալները, ովքեր ժամանակ չեն գտնում կարճ պատասխանի համար. «կներես, էսօր զբաղված եմ հենց ազատվեմ, կզանգեմ»:

2. Չեմ գնում ժամադրությունների, եթե դրանց տեղը եւ վայրը ինձ անհարմար են:  Որպեսզի հանդիպումը ուրախություն պատճառի, այն պետք է երկուսին էլ հարմար լինի: Եթե տղամարդը չի  հետաքրքրվում կնոջ ոչ ժամանակով, ոչ ցանկությամբ, ոչ հարմարությամբ, նշանակում է` նա ընդհանուր առմամբ չի հետաքրքրվում կնոջով: Եվ նման տղամարդ ինձ պետք չէ: 

3. Չեմ ներում իմ ծննդյան օրը եւ ինձ համար կարեւոր այլ տոներին նվերների բացակայությունը: Ինձ դուր են գալիս այնպիսի տղամարդիկ, որոնց դուր է գալիս փող ծախսել իրենց դուր եկող կնոջ, այսինքն`ինձ վրա: Ֆինանսական առումով ժլատ տղամարդիկ սովորաբար ժլատ են նաեւ մնացած ամեն ինչում: Մարդու համար կարեւոր ամսաթվերին անուշադրությունը անուշադրություն է մարդու հանդեպ ընդհանուր առմամբ:  Մենք ուզում ենք ուրախացնել եւ երես տալ նրանց, ում սիրահարված ենք:   Այն ամենը, ինչ կարեւոր է նրա համար, նաեւ մեզ համար է կարեւոր դառնում: Եթե կարեւոր չէ կամ ափսոսում ես կամ մոռացել ես, կարող ես իմ համարն էլ մոռանալ: 

4. Տղամարդկային ֆինանսական չկայացածության եւ անհաջողության արդարացումներ չեմ փնտրում: Դա չի նշանակում, թե տղամարդուց ինձ միայն փող է պետք: Բայց  «սիրելիի հետ վրանում էլ դրախտ է» արտահայտությունը հաստատ հասուն կյանքից պատմություն չէ: Մենք մեր վրաններն ապրել ենք 20 եւ 30 տարեկանում, իսկ 40-ում մենք մեր ձեռքով կառուցված հարմարավետ կյանք ունենք եւ արդարացումներ չկան: 

5. Չեմ լռում այն մասին, ինչը ինձ դուր չի գալիս: Իհարկե ես տղամարդկանց ուղեղը չեմ քայքայում անվերջ հանդիմանանքներով: Բայց կան բաներ, որոնց մասին ուրիշը չի կարող կռահել թեկուզ այն պատճառով, որ նա ուրիշ է:  Եթե ես մեծ արագություն չեմ սիրում, չեմ լռում կամ հիացած ձայներ արձակում, եթե տղամարդը  մինչեւ 120 կմժ է բացում: Ճիշտ այդպես, ես ջղայնացած չեմ ասում. «ինչի ես այսքան արագ քշում, ոնց ես», ես հանգիստ ասում եմ` «այդքան արագ մի քշիր, խնդրում եմ, ես նյարդային եմ եւ վախենում եմ»:

 

Աղբյուրը` Kleo

12.09.16 | հասարակություն | ֆուտբոլ