Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 բան, որ գրավում են տղամարդկանց

1. Բնականությունը.

Բոլոր տղամարդիկ սիրում են, որ իրենց սիրած կինը խնամված լինի, լավ սանրվածքով եւ խնամքով արված դիմահարդարմամբ, բայց չարժե մոռանալ, որ նրանց դուր է գալիս նաեւ բնականությունը, երբ դուք առանց ավելորդ զարդարանքների եք, սովորական հագուստով:  Տղաներն ասում են, որ դա նրանց թույլ է տալիս ավելի լավ ճանաչել աղջկան եւ նրա հանդեպ ջերմ զգացմունքներով լցվել:  

2. Առոգանությունը, արտասանությունը.

Շատ տղամարդիկ խոստովանում են, որ յուրօրինակ առոգանությունը կամ այս կամ այն խոսքի բնորոշ արտասանությունը շատ լավ հիշվում են` աղջկան առանձնացնելով մյուսներից: 

3. Վախը.

Տարօրինակ է, չէ՞: Տղաներն իհարկե չեն ուզում, որ դուք սարսափից դողաք եւ ուշաթափվեք, նրանք ընդամենը ուզում են երբեմն ձեր թեթեւակի վախը զգալ, օրինակ` հեռավոր անկյունի սարդից: Այդ եղանակով նրանք կարող են ձեզ պաշտպանել, հանգստացնել եւ ձեր աչքում հերոս դառնալ: 

4. Ոչ ձիգ մաշկ.

Նեղվում եք հղիությունից հետո ոչ ձիգ մաշկի՞ց: Մոռացեք դրա մասին, չէ որ ձեր սիրելիին դրանք ամեն անգամ հիշեցնում են, որ դուք կրել եք ձեր երեխային եւ շատ բանի միջով եք անցել նրան կյանք տալու համար: 

5. Քողարկում.

Ինչու ժամանակ առ ժամանակ չկրեք քողարկող հագուստ, որով ձեր սիրելին որսի է գնում:   Պարզվել է, որ դա շատ գրավիչ է նրանց աչքում: Բայց չափից շատ ջանքեր մի գործադրեք, պետք չէ ամեն օր այդպիսի տեսքով ման գալ, ոչ ոք չեղյալ չի համարել կանացիությունը: 

Աղբյուրը` Klubber

08.09.16 | հասարակություն | մոդա