Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 բան, որոնք կբացեն ձեր աչքերը ամուսնության վերաբերյալ

Զուգընկերոջ նկատմամբ բացարձակ սեր գոյություն չունի

Ամբողջ կյանքում անկեղծորեն եւ բացարձակ եղանակով կարող ենք սիրել միայն մեր երեխաներին եւ ծնողներին: Իսկ ամուսինը բառացիորեն լիովին օտար մարդ է, որի հետ լինելը ձեզ համար ուղղակի հարմարավետ է:  Հարաբերությունների սկզբում ամեն ինչ իդեալական է, բայց ժամանակի հետ դա փոխվում է եւ ամուսինը եւս կարող է փոխվել:  Այդ պատճառով փաստացի երաշխիք չկա, որ դուք նրան կսիրեք այնպես, ինչպես առաջ:  Նրանից եւս չարժե նման բան սպասել: Բայց չարժե խուճապի մատնվել, չէ որ կարելի է երջանիկ ամուսնական զույգ մնալ անկախ գլխապտույտ առաջացնող սիրո առկայությունից:  Իմիջիայլոց, եթե այդ կրքոտ զգացումը թեթեւակիորեն մարել է, կարող է դարձյալ արթնանալ, բայց դրա համար պետք է որոշ ջանքեր գործադրել: Սիրո պատմության երկարատեւության համար անհրաժեշտ է աշխատել հարաբերությունների վրա: 

Ծննդաբերությունից հետո առաջին տարիներն ամենածանրն են 

Այդ ժամանակ կարեւոր է հավատալ, որ դուք լավ գործ եք անում եւ որ այդ երկու տարին չեն կանխորոշում ձեր հետագա ամուսնական կյանքը:  Երեխաների ի հայտ գալու հետ ամեն ինչ փոխվում է, դա փաստ է: Այժմ կենցաղն էլ է ուրիշ, սովորույթներն էլ, զվարճանքներն էլ եւ հատկապես ուրիշ են շփման եւ հակամարտությունների լուծման հնարքները: Այո, փոփոխություններ են լինում, բայց դրանք չպետք է ձեր ընտանեկան ապագայի համար մեկնակետ լինեն: Զուգընկերոջը ձեր վերաբերմունքը կախված չէ այդ ժամանակաշրջանից, ամբողջ բացասականը պետք է արտահայտվի ձեր կյանքի մեկ այլ ոլորտում, օրինակ` մարզասրահում կամ արվեստի որեւէ տեսակում: Միշտ հիշեք, թե դուք ինչու եք հենց այդ մարդուն ընտրել: 

Հաճելի մանրուքները պետք են ամեն օր

Չէ, ծաղիկներ-տորթեր-շամպայն-կոնֆետ չէ: Քնքուշ խոսքեր  եւ հպումներ, քնքշություն եւ հոգատարություն. ահա թե ինչն է կարեւոր դեր խաղում:  Եթե ամուսնության մեջ նման մանրուքներ կան, դա երջանիկ միություն է:

Սեքսը ոչ միշտ առաջին տեղում կլինի 

Ինչքան էլ շատ սեքս սիրեք, մի օր կարող է երկարատեւ հարաբերություններում այնպիսի պահ վրա հասնել, երբ զուգընկերներից մեկը դա չի ուզենա:  Չէ, պետք չէ որեւէ բան անել  «չեմ ուզում»-ին եւ «չեմ անի»-ին հակառակ: Փորձեք ցանկություն առաջացնել: Կարեւորը ոչինչ չկորզել եւ ձեր ամուսնու մոտ մեղքի զգացում չառաջացնել: Ցանկության մակարդակը դիտավորյալ չի նվազում, ուղղակի երբեմն այդպես լինում է: Ձեր կեսի սիրտը հալեցրեք քնքշանքով եւ հոգատարությամբ եւ հավատացեք, նա ձեզ չի ստիպի երկար սպասել:  

Անհրաժեշտ է անխոնջ աշխատել հարաբերությունների վրա 

Ոչ մի րոպե մի թուլացեք: Ոչ մի հանգամանքում ալարկոտություն չպետք է լինի:   Ամուսնությունը երջանիկ չի դառնա, եթե դուք ինքներդ չուզենաք աշխատել դրա վրա: Բայց ամբողջ հարցն այն է, որ նույնիսկ եթե զուգընկերներից մեկը կաշվից դուրս գա, իսկ երկրորդին դա չհետաքրքրի, ոչինչ չի ստացվի: Միայն համատեղ աշխատանքը կարող է պահպանել ամուսնությունը, չէ որ եթե միայն մի կողմից թիավարես, հեռու չես նավարկի: 

Աղբյուրը` Creu

 

03.06.16 | հասարակություն