Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 բան, որոնց վրա տղամարդիկ առաջին հերթին են ուշադրություն դարձնում

Ներկայացնում ենք այն 5 բաների ցուցակը, որոնց վրա ուշադրություն են դարձնում տղամարդիկ եւ որոնք մեզ գրավում են առաջին հերթին: Գուցե այս ցուցակում ինչ-որ բան զարմացնի ձեզ: 

1. Ժպիտը

Ժպտացող աղջիկը երջանկություն է ճառագում եւ  նրանից լավատեսություն է տարածվում, նրան մոտենալն ու նրա հետ զրույցի բռնվելն ավելի հեշտ է, քան խոժոռ արքայադստեր հետ: Եվ հետո, տղամարդիկ իրենց ավելի ինքնավստահ եւ անբռնազբոս են զգում այնպիսի աղջկա կողքին, որը ծիծաղում է նրանց կատակների վրա եւ կենսախինդ եւ անհոգ է երեւում: Այդ պատճառով ավելի հաճախ ժպտացեք իրար, գուցե հարեւան սեղանի մոտ նստած անծանոթը սիրահարվի ձեր  ժպիտին:

2. Աչքերը

Բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ 70 տոկոսի դեպքում տղամարդիկ նախ եւ առաջ ուշադրություն են դարձնում աղջկա աչքերին, իսկ հետո արդեն` մնացած ամեն ինչին:   Նույն հարցումները մեզ ասում են, որ տղամարդկանց դուր են գալիս լայն բացված մանկական աչքերով կանայք: Նման հայացք «ստանալու» համար ընտրեք աչքի ստվերաներկի նուդ երանգներ, հեղուկ սեւաներկ եւ տուշ։ Եթե ձեզ դուր է եկել տղան, նրա հետ տեսողական կոնտակտ ստեղծեք, այդպես նրան ազդանշան կտաք, որ դուք եւս նկատել եք նրան եւ դեմ չէիք լինի ծանոթանալ:  

3. Վարսեր

Մեր մազերը  երիտասարդության եւ առողջության ցուցանիշ են տղամարդկանց համար, որոնք կանանց վրա գենետիկական մակարդակում ուշադրություն են դարձնում` պարզելու, թե նրանք կկարողանան արդյոք շարունակել իրենց ցեղը: Այդ պատճառով այն ժամերը, որոնք մենք անցկացնում ենք գեղեցկության սրահներում եւ տանը` զբաղվելով մեր գանգուրների մասին հոգ տանելով, իզուր չեն անցնում: Տղաների մեծ մասին դուր են գալիս ծավալուն երկար մազերով աղջիկները, որոնցից նաեւ լավ հոտ է գալիս:   Սակայն լինում են նաեւ խիզախներ, որոնց գրավում է մազերի անսովոր  գույնը եւ խիզախ կտրվածքը:   Եթե ձեզ դուր է գալիս ձեր սանրվածքը եւ դուք մազերը ներկում եք վառ գույներով, համոզվեք, որ այդ ամենը սազում է ձեզ եւ հպարտությամբ կրեք նման սանրվածքը: Չէ որ տղամարդկանց գրավում է ինքնավստահությունը:  

4. Քաշը

Ինչ էլ լինի, տղամարդիկ առաջին հերթին աչքերով են սիրում: Եթե դուք գիրության հակում ունեցող աղջիկ եք եւ ձեզ քաղցով տանջում եք, որպեսզի ազատվեք ավելորդ կգ-ներից, կարող եք հանգստանալ: Ոչ բոլոր տղամարդիկ են սիրում նիհարներին, տղամարդկանցից շատերը գերադասում են իրենց ընտրյալի փարթամ մարմնաձեւերը: Վերջ տվեք ձեզ տանջելուն, գտեք այն քաշը, որում ձեզ հարմարավետ եք զգում, առողջ սնունդ կերեք, զբաղվեք սպորտով, եւ ստիպված չեք լինի տառապել ավելորդ կգ-ներից: Եթե ձեր տղամարդը ձեզ ասում է, որ իրեն դուր չի գալիս ձեր կազմվածքը եւ քաշը, արժե արդյոք նրա վրա ժամանակ ծախսել, երբ անպայման կհայտնվի ձեր գեղեցկության իսկական գնահատող:  

5. Կուրծքը

Մեր ժամանակներում ֆիլմերի եւ համացանցի շնորհիվ մենք չգիտես ինչու սովորել ենք մտածել, որ տղամարդու համար աղջկա մեջ ամենից կարեւորը կուրծքն է, եւ դա առաջին բանն է, որի վրա նա ուշադրություն է դարձնում: Շտապում ենք ձեզ հակառակն ասել. մենք արդեն գրել ենք, որ տղամարդիկ կրծքին նայում են այն բանից հետո միայն, երբ գնահատում են ձեր աչքերը եւ ժպիտը: Բոլոր տղամարդիկ տարբեր են եւ չկա կրծքի որոշակի չափ, որը բոլորին դուր գար: Տղամարդու համար կուրծքը ենթագիտակցորեն կապվում է սերունդ տալու ձեր կարողության հետ: Վարժություններ արեք ամրության պահպանման համար եւ հարմարավետ ներքնազգեստ կրեք, անկախ ձեր կրծքի չափից, որպեսզի ձեզ գեղեցիկ զգաք:  

Աղբյուրը` Creu

05.09.16 | հասարակություն | մոդա