Сайт продаётся (Կայքի վաճառք)!

5 բան, որը տղամարդը կանի իր սիրելի կնոջ համար

1. Նա իսկապես կլսի ձեզ: Երբ մարդու նկատմամբ անտարբեր չեք, ձեզ համար կարեւոր է նրա ասած յուրաքանչյուր բառը: Դուք հաշվի եք նստում նրա տեսակետի ու խորհուրդի հետ, հետաքրքրվում նրանով: Ու դա վերաբերում է հատկապես տղամարդկանց: Դուք կհասկանաք, որ նա սիրում է ձեզ, քանի որ բավականաչափ վստահում է, որպեսզի հարցնի ձեր խորհուրդը ու դիմի օգնության համար:

2. Նա կքննարկի ու կբանավիճի ձեզ հետ: Եթե ձեզ համար արդյունքը կարեւոր չէ, դուք դժվար թե վիճեք դրա համար, այնպես չէ՞: Դրա համար էլ եթե տղամարդու համար իրոք կարեւոր է լուծել որեւէ հարց, նա կցանկանա դա քննարկել քանի դեռ չի գտել դրա լուծումը:

3. Նա պատրաստ կլինի փոխել իր կարծիքը: Նույնիսկ ամենահամառ տղամարդը պատրաստ կլինի փոխել իր կարծիքը հանուն կնոջ, որին սիրում է: Եվ դրա պատճառն այն է, որ նա հարգում է այդ կնոջ կարծիքը ու այն կարեւոր է նրա համար: Նա կցանկանա փոխզիջումային տարբերակ գտնել ու կանի դա ուրախությամբ:

4. Նա միշտ կպայքարի քեզ համար: Եվ ոչ թե իր տղամարդկային «ես»-ը բավարարելու համար, այլ որովհետեւ գիտի, որ քեզ նմանին այլեւս չի գտնի, որովհետեւ նա չի ուզում քեզ կորցնել ու կպայքարի դրա համար:

5. Նա ամեն ինչ կանի հանուն սիրելի կնոջ: Կաջակցի նրան, կօգնի, կուրախանա նրա հետ ու կվստահի իր նվիրական երազանքները: Նա կցանկանա այդ կնոջ հետ անցկացնել ամբողջ կյանքը ու նրա հետ միասին հաղթահարել բոլոր ապագա դժվարությունները:

 

Աղբյուրը՝ soulpost.ru

20.07.16 | հասարակություն