Сайт продаётся (Կայքի վաճառք)!

4 մարտավարական հնարք վեճերի համար

1. Կառչեք փաստերից

Մենք հաճախ վեճի մեջ ենք ներքաշվում մեզ համար ոչ էական հարցերի պատճառով, այսինքն` վատ ենք ճանաչում առարկան: Մենք հասկանում ենք, որ հենց սկզբից սխալ էինք, սակայն սեփական կամ ուրիշի աչքում պարտված չերեւալու ցանկությունը մեզ ստիպում է երկարաձգել անիմաստ հակամարտությունը: Դա իհարկե բանավեճի զարգացման լավագույն խթանը չէ: Ջանացեք կանգ առնել, եթե վստահ չեք ձեր փաստարկներին եւ վեճի մի բռնվեք հանուն վեճի, նույնիսկ եթե ընդդիմախոսը ձսզ հրահրում է:

2. Իրավիճակին կողքից նայեք

Դուք կարիք չունեք համաձայնել ձեր զրուցակցի հետ հակառակ տեսակետը տեսնելու համար: Սակայն եթե ուզում եք հանգուցալուծել հակամարտությունը, պետք է ի վիճակի լինեք լավ հասկանալ ձեր ընդդիմախոսի հայացքն իրավիճակին եւ փաստարկները: «Դա կարեւոր է նաեւ նրա համար, որ մենք սկսում ենք ավելի լավ գիտակցել, թե որն է զրուցակցի շարժառիթը եւ ինչն է ձեւավորում նրա համոզմունքը,-ասում է Էրան Գալպերինը: Գուցե նա ձեր կողմից սպառնալիք է զգում, դրա պատճառով վախ կամ նյարդայնություն է ապրում, ինչը մեծապես անդրադառնում է նրա տեսանկյան վրա: Կամ էլ վեճի առարկայի մասին չգիտե այն, ինչ դուք գիտեք»: Այսպես, թե այնպես, եթե դուք համակրանք դրսեւորեք զրուցակցի հանդեպ, դա թույլ կտա թուլացնել կրքերի լարումը, այսինքն` ավելի օրգանապես հասնել երկկողմ որոշման:

3. Բաց եւ անկանխակալ զրուցակից եղեք
Ագրեսիվ պաշտպանության դիրքորոշում գրավելը վատագույն ռազմավարությունն է նրա համար, ով ուզում է հանգուցալուծել վիճելի իրավիճակը: «Ձեր զրուցակցին թույլ մի տվեք զգալ, որ դուք մտադիր չեք այլընտրանքներ դիտարկել,-ընդգծում է Գալպերինը: Եթե ցույց տաք, որ ուզում եք հասկանալ ձեր դիմաց գտնվող մարդու տեսանկյունը, նա էլ, իր հերթին, ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի համաձայնել ձեր փաստարկների մի մասին»: Որքան ավելի ուշադիր լսող լինեք` մարդուն թույլ տալով արտահայտվել, այնքան մեծ հավանականությամբ հակամարտությունը խաղաղ հանգուցալուծում կստանա եւ դուք փոխադարձ փոխզիջման կհանգեք:

4. Վերահսկեք ձեր հույզերը
Եթե դուք կորցնում եք համբերությունը եւ սկսում եք նյարդայնանալ, դա ընդամենը ընդդիմախոսին պատասխան ագրեսիայի է դրդում: Եվ ձեր հակամարտությունն այդպիսով կբորբոքվի: Չարժե վախենալ, թե ձեր արտաքին հանգստությունը կարող է մեկնաբանվել որպես ձեր դիրքորոշման թուլության դրսեւորում: Դուք կշահեք այն բանի շնորհիվ, որ վերահսկում եք ձեր հույզերը` թուլացնելով ընդդիմախոսի հուզական ոգեւորությունը: Եվ գուցե հենց այն բանի շնորհիվ, որ դուք երկուսդ էլ ավելի սթափ եւ անկանխակալ կնայեք իրավիճակին, կկարողանաք փոխզիջման հասնել: Իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընդունել, որ ձեր վեճն անիմաստ է:

Աղբյուրը` Creu

01.09.16 | հասարակություն | մոդա