4-ամյա հրաշամանուկը փայլում է շախմատում

Փետրվարի 15-ից 23-ը «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցում անցկացվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշար: Մասնակցում էր 26 շախմատիստ, որոնք ներկայացնում էին Երևանի տարբեր կրթօջախներ:

Մրցաշարն անցկացվեց 8 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով:

 

Համաձայն ՀՀ շախմատային ֆեդերացիայի կանոնակարգի` 8 հնարավորից 6 միավոր վաստակած շախմատիստներին շնորհվեց 4-րդ մարզական կարգի համար անհրաժեշտ 2 նորմաներից 1-ը, 6,5 միավոր վաստակածներին` 4-րդ մարզական կարգ:

Մրցաշարի վերջնական արդյունքների համաձայն՝ Տաթևիկ Ֆրանգուլյանը 8 հնարավորից վաստակեց նույնքան միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ միառժամանակ լրացրեց 4-րդ մարզական կարգ, իսկ Ալեն Գասպարյանը և Տիգրան Բադալյանը վաստակեցին 6 միավոր և զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Վերջիններիս շնորհվեց 4-րդ մարզական կարգի նորմա:

Մրցաշարին մասնակցում էր նաև «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի 4-ամյա աշակերտ Սամվել Մելքոնյանը, ով վաստակեց 5 միավոր և արժանացավ հատուկ մրցանակի:

 

«ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի լրատվական բաժնից հայտնում են՝ հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով և մեդալներով:

 

 

 

 

 

24.02.17 | քաղաքականություն | ֆուտբոլ