3 պարզ քայլ, թե ինչպես առանց հիմար խաղերի գրավել տղամարդուն

Շատ պատճառներ կան, թե ինչու տղամարդը կարող է չզանգել, բայց ամենակարեւորներից մեկն այն է, որ նա կնոջ մեջ անկեղծ զրուցակցի չի տեսնում: Տղամարդը զրույցի ընթացքում անկախություն կամ սեթեւեթանք է տեսնում, եւ դա ամեն ինչ որոշում է: Հաջորդ երեք խորհուրդը ձեզ կօգնեն բարելավել շփման ձեր հմտությունները, որպեսզի ավելի գրավեք տղամարդուն. 

Ակտիվորեն ուշադրություն տրամադրեք նրան: Ինչպե՞ս:  Երբեմն դրա համար ուղղակի անհրաժեշտ է ավելի շատ ականջներն օգտագործել, քան բերանը: Եվ լավ շփումը ոչ միշտ է նշանակում մշտական զրույցներ: Եթե դադար է առաջանում, մի շտապեք այն լցնել մենախոսությամբ: Նայեք նրա աչքերին, կապ գտեք:   

Հետաքրքրությամբ լսեք նրան, ցույց տվեք, որ անտարբեր չեք: Լեդիի պես նստեք, ոչ թե տղամարդու:   Ձեր կեցվածքը շատ բան է ասում ձեր անձի եւ արժեքների մասին: Խաչեք ոտքերը, ոտքը ոտքին գցեք, մի պատճենեք տղամարդու պահվածքը, բայց նաեւ մի չարաշահեք կանացի հնարքները` մազերը փաթաթելով մատներին կամ բերանը թախծագորով բացելով: Ուղղակի ձեզ պահեք պատշաճի սահմաններում` գեղեցիկ եւ դաստիարակված: 

Ուղիղ պատասխանեք հարցերին: Պետք չէ խուսափել պատասխանից, ծիծաղել, խաղեր խաղալ: Երբ տղամարդն ուղիղ հարց է տալիս, չի ուզում տողերի արանքում պատասխան կարդալ, փորձել հասկանալ, թե դուք ինչ նկատի ունեիք, մանավանդ, երբ վատ է ճանաչում ձեզ: Միաժամանակ, եթե դուք լակտոզայից ալերգիա ունեք, իսկ նա հանկարծ ձեզ առաջարկում է պաղպաղակ ուտել, պետք չէ նրան պատմել ձեր ալերգիկ հակազդեցության բոլոր մանրամասները, ուղղակի նրբորեն ասացեք, որ դա ձեր սիրած քաղցրավենիքը չէ:   

 

Աղբյուրը` Kleo

05.09.16 | հասարակություն | մոդա սպորտ