Сайт продаётся (Կայքի վաճառք)!

3 պատճառ, թե ինչու երեխաներն ունեն մեծերի կարիքը

1. Մեծահասակները նպաստում են շրջապատող աշխարհի հանդեպ վստահության ձեւավորմանը

Երեխայի համար կարեւոր նշանակություն ունի, թե նա ինչպես է լույս աշխարհ գալիս: Եթե նա սպասված երեխա է, ապա հետագայում նրա մոտ մեծահասակի հանդեպ վստահություն եւ կապվածություն է առաջանում: Այս պրոցեսի արդյունքը փոքրիկի եւ ծնողի միջեւ նրա կյանքի առաջին տարվա վերջին լիակատար փոխազդեցությունն է: Եթե ոչ, ապա երեխան շրջապատող աշխարհի թշնամանքն է զգում, որին համապատասխան՝ նա այլեւս չի կարող նրան վստահել: Այդպիսի երեխաները հազվադեպ են կապվածություն զգում, հատկապես եթե ստիպված են նախ վարժվել, այնուհետեւ կրկին բաժանվել ծնողներից:

2. Մեծից է կախված երեխայի ինքնաընկալումը

Ինչպես վերեւում արդեն նշվեց, եթե երեխայի կողքից մշտապես բացակայում է մտերիմ մեծահասակ մարդը, ապա դա ներգործում է նրա ինքնաընկալման վրա: Երբ նա ընտանիքում է, գիտակցում է, որ չնայած ամեն ինչին, իրեն սիրում են, եթե նույնիսկ չարություն է անում կամ քմահաճույքներ դրսեւորում: Իսկ մանկատներում երեխաներին միայն այն ժամանակ են նկատում, երբ նրանք որեւէ վատ բան են անում, դա նշանակում է, որ նա իրեն ընկալում է որպես ինչ-որ վատ բան եւ միայն սարսափելի բաների ընդունակ:

3. Մեծերն օգնում են հաջողությամբ վարժվել սոցիալական միջավայրին

Երեխաների ճիշտ հասունացման եւ նրանց երեւակայության զարգացման համար շատ կարեւոր են խաղերը: Ընտանիքում երեխայի հետ խաղում են եւ շփվում, պատմություններ են հորինում, իսկ գիշերը հեքիաթ են կարդում: Դե իսկ մանկատներում երեխաները հաճախ չգիտեն՝ այս կամ այն խաղալիքով ինչպես խաղալ, նրանք չգիտեն, թե ինչպես են տեղի ունենում աշխարհի ամենատարրական պրոցեսները եւ «ինչու է խոտը կանաչ»: Այդ պատճառով դեռահաս տարիքում նրանց անհրաժեշտ է արագորեն հարմարվել սոցիալական միջավայրին: Որպես հետեւանք, նրանց համար դժվար է փոխհարաբերությունների ստեղծումը, քանի որ նրանք շատ բան չգիտեն, իսկ վստահությունը նախկինի պես բացակայում է:

Աղբյուրը՝ Creu

14.10.16 | հասարակություն