Сайт продаётся (Կայքի վաճառք)!

3 նորաձեւ սանրվածք, որոնք հարմար են անձրեւոտ եղանակին (տեսանյութ)

Եղանակը հաճախ է փչացնում աղջիկների ծրագրերը: Խոստովանեք` լինում են չէ՞ օրեր, երբ ցանկանում եք որեւէ իրադարձության ներկայանալ շլացուցիչ տեսքով եւ ոտքից գլուխ հմայել բոլորին, սակայն անսպասելի անձրեւը, քամին կամ փոթորիկը ամեն ինչ ձախողում են:

Բարեբախտաբար, կան կանացի գեղեցկության գաղտնիքներ, որոնք կօգնեն ձեզ կատարյալ տեսք ունենալ, նույնիսկ, ամենաթաց եղանակին:

Ինչպես տեսնում եք` այսօր էլ, եղանակն անձրեւային է, ինչն էլ մեզ տրամադրեց «քրքրել» YouTube-ն ու գտնել հետաքրքիր խորհուրդներ, թե ինչպես հարդարել վարսերն անձրեւոտ եղանակին:

Օգտատերերից մեկը միանգամից երեք նորաձեւ լուծում է առաջարկում նման օրերի համար:

Որպեսզի մազերը չթրջվեն, չխոնավանան եւ չխճճվեն, անհրաժեշտ է անձրեւի ժամանակ դրանք հավաքել` ցանկալի է հյուսքերի տեսքով, որովհետեւ հյուսված մազերն ավելի դժվար է խճճելը:

Ահա, թե ինչ սանրվածքներով կարող եք դուրս գալ այսօր.

Պատրաստեց Սյունե Առաքելյանը

16.06.16 | հասարակություն