Сайт продаётся (Կայքի վաճառք)!

3 կանոն կանացի եղանակով փողը դեպի քեզ ձգելու համար

Հետեւեք այս պարզ կանոններին, եւ փողի հոսքերը ձեր կյանքը հաճույքով եւ բարեկեցությամբ կլցնեն: 

Կանոն 1 . Ձեզ երես տվեք

Փող ձգելու կանոնն ասում է. «Փողը գալիս է այն ժամանակ, երբ Ձեզ հարմարավետություն եւ հաճույք է պատճառում»: Այս կանոնի հակառակ կողմը նշանակում է. եթե փողը հաճույք չի բերում, չի գալիս:  Ավելին ասեմ, երբ փողն ուրախություն չի բերում, դուք ինքներդ (գիտակցաբար կամ անգիտակցաբար) խուսափում եք, դա դուրս եք մղում ձեր կյանքից:  Եվ այդտեղ դաստիարակությունը խանգարում է ձեզ: Մի կողմից մենք ուզում ենք հարուստ լինել, լավ հագնվել, շատ ճանապարհորդել եւ հանգստանալ: Բայց մյուս կողմից մեր դաստիարակությունը մեզ մղում է համեստ լինել, ապրել հանուն ուրիշների, մեզ զոհաբերել ի բարօրություն ուրիշների, երեխաների, ամուսնու, ընտանիքի, ընկերների. անձամբ Ձեզ փող պետք չէ, այն ուրախություն չի բերում: Այդ դրվածքն անհրաժեշտ է փոխել: Հենց հիմա ինքներդ ձեզ հարցրեք.   «Սիրելիս, ես ի՞նչ եմ ուզում»: Թող դա աննշան, բայց հաճելի մի բան լինի, հոգու համար: Գուցե դա փոքրիկ շոկոլադ է կամ էլ մի բաժակ սուրճ կամ նոր զարդարանք կամ էլ որեւէ հագուստ:  Ձեզ երես տվեք: Կանոնավորապես արեք դա:  Թող ձեր եկամտի մի մասն ուղղվի փող ունենալուց հաճույք ստանալուն: Այդպիսով մենք մեզ թույլ ենք տալիս ցանկանալ   (դա փող է ձգում) եւ հաճույք ենք ստանում փողից (դա էլ է փող ձգում):

Կանոն 2. Փողն ընդունեք ուրախությամբ եւ երախտագիտությամբ

Փողի երկրորդ կանոնն ասում է. փողը գալիս է այն ժամանակ, երբ հարմարավետություն եւ հաճույք է բերում: Օրենքը պարզ է եւ անխախտ.  «Փողը գալիս է այն ժամանակ, երբ Ձեզ հարմարավետություն եւ հաճույք է բերում»: Եթե փողը ուրախություն եւ հաճույք է բերում, էլի ու էլի գալիս է: Ձեր կանացի էությունը ձգում է փողը: Որքան ավելի մեծ հաճույք է ձեզ պատճառում փողը, այնքան ավելի շատ եք ձգում այն: Երբ ձեզ փող են տալիս, փոխանցում, հանձնում, նվիրում, վճարում, ուրախացեք եւ շնորհակալություն հայտնեք տվողին: Նույնիսկ եթե ձեզ են վերադարձնում ուշացրած պարտքը, միեւնույն է` ասեք.  «շնորհակալ եմ», եւ ուրախացեք այն փաստից, որ փողը հետ է վերադարձել: 

Կանոն 3. Աստվածային հաջողությունը անցկացրեք ձեր ձեռքերով 

Ուրիշ մարդկանց բարիք նվիրեք: Բարի գործեր արեք:  Նախորդ կանոնները կիրառելիս ձեր եկամուտը հավանաբար աճել է եւ սկսել են ձեզ նվերներ տալ. Ձեր եկամտի մի մասը կիսեք նրա հետ, ում դա անհրաժեշտ է:   Փողի մի մասն աստվածահաճո գործի նվիրաբերեք կամ բարեգործությանը: Օգնեք անտուն երեխաներին կամ որբերին:  Նրանց փող տվեք, օգտագործելով   «Արարչական ազդակը»: Ձեզ փող ուղարկելով, Աստվածային սկիզբն ակնկալում է, որ այդ փողի մի մասը ձեր ձեռքով կանցնի նրան, ում անհրաժեշտ է Աստծու օգնությունը:  Հիշեք.  «Աստված ձեր ձեռքերից բացի, այլ ձեռքեր չունի»: Ընդունեք ի վերուստ ուղարկված փողը եւ մի մասն ուղղեք բարի գործերի: Աստծուն օգնեք օգնել մարդկանց, եւ նա ձեզ կօգնի ստանալ այն ամենը, ինչ դուք ուզում եք: Որքան շատ եք նվիրում, այնքան ձեզ շատ է տրվում:  

 

Աղբյուրը`  Creu

03.06.16 | հասարակություն | մոդա