3 իրեր, որոնք շտապ պետք է հեռացնել տանից

Առաջին հերթին ազատվեք հին կոշիկներից և հագուստից, որը երբեք ոչ ոք այլևս չի հագնելու։ Հին իրերի կուտակումը վատ տրամադրության և անհաջողությունների առաջին նշանն է։ Եթե ափսոսում եք դեն նետել պատռված կամ կրունկը կոտրած կոշիկները, ապա վերանորոգեք այն և կարգի բերեք։ Ասում են, որ հին իրերը շատ ուժգին են փակում էներգետիկան ու ընկճախտ են առաջացնում մարդկանց մոտ։ Այստեղ հարկ է նշել նաև հին կահույքը, որն էքստրասենսները «անեծքի մագնիս» ենք անվանում։
Ազատվեք ճաքած և կոտրված ցանկացած ապրանքից, այդ թվում ապակուց։ Ֆեն-շուի փորձագետները ասում են, որ էներգետիկայի համար առավել բացասական է կոտրած և ճաքած սպասքը։ Ամենավտանգավորն են պատուհանների ճեղքերով ապակիները՝ ըստ ֆեն-շուի սա նշանակում է, որ այս ապակին չի ստանում դրական էներգիա դրսից և դուրս չի հանում բացասական էներգիան ներսից։ Այս դեպքում դուք գտնվում եք «թակարդի» մեջ։
Անհրաժեշտ է ազատվել այն ամենից, ինչը Ձեզ հիշեցնում է մարդկանց մասին, որոնց դուք չեք սիրում։ Այս իրերի  (դրանք կարող են լինել լուսանկարներ, հագուստ, աքսեսուարներ, նկարներ, թալիսմաներ և այլն) հետ կապված կան բացասական մտքերը։

Ի՞նչ անել
Այս ամենից ազատվելուց հետո, երբ  էներգետիկ բալանսի փոխանակմանն այլևս ոչինչ չի խանգարում,  հարկ է ամրացնել ստացված արդյունքը։ Պարբերաբար հետևեք բալանսին, այլ ոչ թե տարին մեկ անգամ։ Բանն այն է, որ սկզբնական շրջանում այդ հին իրերը ոչ մի վնաս չեն կրում, այլ կուտակում են բացասականը աստիճանաբար։ Մի սպասեք, մինչ ամեն բան շատ վատ կլինի, դա սխալ է։
Ուշադրություն դարձրեք տեխնիկային՝ հատկապես հեռուստացույցին։ Այն բացասական ազդեցություն ունի և ֆեն-շույ մասնագետները խորհուրդ չեն տալիս տեղադրել այն ննջարանում կամ երեխաների սենյակում։ Նույնը վերաբերվում է նաև համակարգչին։ Այս տեխնիկայի վնասակարությունը պայմանավորված մագնիսական հատկություներով, որը բացասական ազդեցություն ունի մարդու տրամադրության և օրգանիզմի վրա։ Եթե ձեր բնակարանը մեկսենյականոց է և հեռուստացույցը տեղադրված է խոհանոցում, միևնույն է, դա խնդրի լուծում չէ՝ պարզապես դիտեք այն քնելուց մեկ-երկու ժամ առաջ։

Աղբյուրը՝ Otvetnavse.com

16.10.16 | հասարակություն | մոդա