Сайт продаётся (Կայքի վաճառք)!

3 աններելի արարք, որոնք մատնում են ագահ տղամարդուն

Նա առաջարկում է ռեստորանում հավասար կիսել հաշիվը 

Եվ քեզ ասում է, որ սա հենց այն հավասարությունն է, որի համար մենք պայքարել ենք: Մեզ բոլորիս` եւ քեզ, եւ նրան ուրիշ կերպ են դաստիարակել. կավալերը հրավիրում է օրիորդին եւ հյուրասիրում է, իսկ վերջինս ջանում է սահմանափակվել մի բաժակ սուրճով, որպեսզի իր կավալերին անհարմար դրության մեջ չդնի:  Մենք չենք կարող փոխել հարացույցը, սոցիալական այս խաղերը մեզ հասկանալի են, իսկ մյուսները` առայժմ այնքան էլ չէ: Իմիջիայլոց, եթե ուզում ես նրան շանս տալ, հարցրու նրա երեխաների մասին: Այո, դա շատ լավ հարց է: Այսպես է հնչում.   «Ինչքան ես պատրաստվում երեխային հոգ տանելու համար արձակուրդ վերցնել»: Եթե աչքերը չռի եւ ինչ-որ բան ասի   «կանանց նախասահմանման» մասին, անմիջապես ճշտիր, որ ինքն էր խոսում իրավահավասարության մասին: Հետաքրքիր է, թե այդ ագահն ինչպես է տակից դուրս գալու:  

Նա հյուր է գալիս դատարկ ձեռքերով

Խոսքը ծաղիկների եւ նվերների մասին չէ, այլ սննդի եւ ըմպելիքի: Այո, այո, հենց այդպես: Եթե դու տղամարդուն ընթրիքի ես հրավիրում, իսկ նա գալիս է առանց մի շիշ գինու եւ թխվածքի տուփի, թող տանը  «Դոշիրակ» խմի: Որովհետեւ դու փող եւ ժամանակ ես ծախսել նրան համեղ կերակրելու համար: Այո, բայց նա քեզ ռեստորանում պիտի հյուրասիրի, այնպես որ, ամեն ինչ արդար է, չէ՞: Ոչ:  Որովհետեւ ռեստորան կգնաք մի երկու անգամ, իսկ քո տանը նա մշտապես կընթրի: Ինքդ գիտես, որ հենց այդպես է լինելու: 

Նա քեզ ներշնչում է, որ երջանկությունը փողի մեջ չէ 

Դա բոլոր ագահների սիրած երգն է այն մասին, իբր երջանկության միակ ուղին հոգեւոր հարստությունն է: Դրա մեջ ճշմարտության բաժին կա: Փողն ինքնին երջանկություն չէ: Երջանկությունը հարմարավետ կյանքն է: Առանձին ապրելու, ծնողների հետ նույն բնակարանում չապաստանելու հնարավորությունն է. արձակուրդը ծովում, ոչ թե ամառանոցում անցկացնելը, հագուստ գնելը, որովհետեւ ուզում ես, ոչ թե որովհետեւ հագնելու բան չկա: Երեխա ունենալ, եթե ուզում ես, ոչ թե հաշվարկել, թե կարող ես արդյոք քեզ նման բան թույլ տալ:  Այ դա է երջանկությունը: Որն առանց փողի ոչ մի կերպ հնարավոր չէ: Այնպես որ, եթե քեզ հեքիաթներ է պատմում այն մասին, որ փողը գլխավորը չէ, անմիջապես բաժանվիր նրանից: Ժամանակ եւ նյարդեր կխնայես: Ու իմիջիայլոց, փող էլ: 

Աղբյուրը` Cosmo

 

22.04.16 | հասարակություն | մոդա