Сайт продаётся (Կայքի վաճառք)!

25 տարվա գործունեություն Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում

Փետրվարի 22-ին Հայաստանի պատատնեկան նվաճումներ կազմակերպությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում ներկայացրեց հանրակրթության ոլորտում իր իրականացրած ծրագրերը և գործունեությունը: Միջոցառումը նախաձեռնվել է նախարարության կողմից և նվիրված էր  կազակերպության գործունեության 25 — ամյակին: Բարձր գնահատելով հանրակրթության ոլորտի բարեփաոխման գործում կազմակերպության ունեցած ներդրումը և կարևորելով վերջինիս կողմից իրականացրած ծրագրերի դերը, ՀՀ ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանը կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանին և ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանին պարգևատրեց նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Միջոցառմանը ներկա էին կազմակերպության աշխատակիցները, ուսուցիչներ, աշակերտներ, դպրոցների տնօրեններ:

 

Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը հանրակրթության ոլորոտում ուսումնական ծրագրեր է իրականացնում 1992 թվականից` Հայաստանի անկախացումից անմիջապես հետո: Իր իրականացրած ծրագրերով կազմակերպությունը եկավ լրացնելու այն մեծ բացը, որը կրթության ոլորտում առաջացել էր անկախությունից հետո: Անհրաժեշտություն  էր առաջացել երիտասարդ սերնդին հաղորդել նոր գիտելիքներ շուկայական տնտեսության, ազատ ձեռնարկատիրության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության վերաբերյալ: Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունն առաջինն էր, որն արձագանքեց այդ պահանջմունքին և ձեռնամուխ եղավ այդպիսի կրթության ապահովմանը: Կազմակերպության իրականացրած ծրագրերի շնորհիվ Հայաստանի հանրակրթության ոլորտ  ներմուծվեցին և պարտադիր առարկաներ  դարձան Քաղաքացիական կրթությունը,  Մարդու իրավունքները, Պետություն և իրավունքը,   Տնտեսագիտությունը: Իսկ 2011 թվականից այդ առարկաները ինտեգրվեցին մեկ առարկայի` Հասարակագիտության մեջ: Ծրագիրն իրականացվում է կազմակերպության կողմից հեղինակված դասագրքերի, ուսումնական և մեթոդական ձեռնարկների միջոցով: 

 

1992 թվականից ի վեր կազմակերպության կրթական ծրագրերին մասնակցել են  ավելի քան       1000 000 աշակերտներ, կազմակերպության կողմից վերապատրաստվել են ավելի քան 4500 ուսուցիչներ, ավելի քան 20 տնօրեններ և 30 դասախոսներ, որոնցից մի մասը վերապատրաստվեց նաև Միացյալ Նահանգներում: 

 

2011 թվականից կազմակերպությունը սկսեց ևս մեկ կարևոր և արդիական ծրագրի` “Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթության” իրականացումը:  Այդ ծրագիրը  աշակերտներին հաղորդում է ոչ միայն տնտեսագիտական գիտելիքներ , այլ նաև  զինում է նրանց  պրակտիկ  ձեռնարկատիրական և ֆինանսական հմտություններով ու  կարողություններով: Այն հատուկ ուշադրություն է դարձնում  մասնակիցների շրջանում ֆինանսական գրագիտության, նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը: Ծրագրի շրջանակներում  աշակերտները հիմնում են   բաժնետիրական աշակերտական գործարար ընկերություններ և նախաձեռնում  են իրական բիզնես գործառույթներ.   ընտրում են բիզնես- կառավարիչներ, կատարում են  շուկայական հետազոտություն, կազմում են բիզնես- պլան, արտադրում են ապրանք կամ ծառայություն, մշակում են գովազդային և վաճառքի ռազմավարություն: Աշակերտները ծանոթանում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազման գործընթացին: Ծրագրի նորամուծությունն այն է, որ ծրագրի միջոցով աշակերտները ծանոթանում են նաև  կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը. աշակերտները սովորում են ոչ միայն  գրագիտորեն գումար վաստակել, այլ նաև  այն խնայել և  կիսել ուրիշների հետ: Նրանք  ուսումնասիրում և բացահայտում են իրենց շրջապատում առկա համայնքային հիմնախնդիրները և իրենց խնայած գումարները ներդնում են  այդ հիմնախնդիրները լուծելու նպատակով: 

 

Հայաստանի պատանեկան նվաճումների կողմից կազմակերպվում և անց են կացվում ամառային ճամբարներ, աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառներ, հունիսմեկյան տոնակատարություններ:

 

Կազմակերպությունը անդամակցում է Պատանեկան նվաճումների միջազգային և եվրոպական կառույցներին: 

 

Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքած հուշագրի շրջանակնում: Այն համագործակցում է ՀՀ այլ  պետական կառույցների, Կենտրոնական բանկի, տեղական ինքնակառավարման մարմինների տեղական և միջազգային կառույցների, ՎիվաՍել ՄՏՍ-ի և գործարար ոլորտի այլ ընկերությունների:   Կազմակերպության ծրագրերը ֆինանսավորվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության,  JHM բարեգործական հիմնադրամի,  HSBC բանկի կողմից ստացված դրամաշնորհային միջոցներով:

 

 

22.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն