Сайт продаётся (Կայքի վաճառք)!

25 տարեկանի ճգնաժամ

Ահա խորհուրդներ 25 տարեկան տղաների եւ աղջիկների համար, որոնք նրանց կօգնեն հաղթահարել հերթական տարիքային ճգնաժամը:

1. Կենտրոնացեք կրթության վրա

Պետք չէ կենտրոնանալ տղաների վրա կամ չափազանց տարվել աշխատանքով: Մտածեք, թե ինչպես շարունակեք ձեր կրթությունը. դասընթացներ կան, MBA կա, կան օտար լեզվի ուսումնասիրման խմբակներ: Մի դադարեցրեք ձեր զարգացումը:

2. Ձեր կարիերայի հիմքը դրեք

Գտեք մեծ ֆիրմա եւ այնտեղ աշխատանքի տեղավորվեք: Թեկուզ` որպես ստաժոր, կարեւոր չէ, բայց թույլ մի տվեք, որ ձեր աշխատանքը «ժամանակ սպանելու» միջոց լինի, մինչեւ որ գտնեք ձեր երազանքի գործատուին: Շատ երիտասարդներ իրենց լավագույն տարիները ծախսում են այնպիսի աշխատանքի վրա, որով չեն նախատեսում զբաղվել «իսկական կյանքում», որը կլինի ինչ-որ ժամանակ` ապագայում:
Սկսեք կարիերա կառուցել ԲՈՒՀ-ից անմիջապես հետո: Այդ պահին դուք արդեն պետք է կողմնորոշված լինեք, թե ինչ արդյունաբերությունում կամ ինչ ոլորտում կուզեիք աշխատել:

25 տարին վտանգավոր տարիք է: Մոտավորապես այդ ժամանակ դուք որոշում եք, թե ով եք`ազատ, անկախ երիտասարդ, որն ապրում է թեկուզ եւ վարձած, բայց իր բնակարանում, թե «մայրիկի բալիկ»: Մայրիկի հետ ապրելը նշանակում է դանդաղեցնել սեփական զարգացումը. դուք 25 տարեկան եք, բայց մինչեւ հիմա չգիտեք ճաշ պատրաստել, լվացք անել, արդուկել: Եվ ձեզ մինչեւ հիմա թույլ է տրվում շատ չմտահոգվել ֆինանսների մասին:
Բայց եթե դուք որոշեք ինչ գնով ուզում է լինի, ազատ ապրել, շատ շուտով կզգաք ազատության եւ անկախության քաղցրությունը: Իսկ որպեսզի շարունակեք պահպանել դրանք, ստիպված կլինեք շատ աշխատել ինքներդ ձեզ վրա եւ զարգանալ:

4. Հիշեք, որ դուք դեռ ամբողջությամբ չեք հասունացել

Մարդկային ուղեղի ճակատային հատվածները, որոնք անմիջականորեն կապված են դատողությունների եւ որոշում կայացնելու հետ, ամբողջությամբ զարգանում են 25 տարեկանից հետո միայն: Այդ պատճառով մինչեւ այդ ժամանակը կյանքին շատ լրջորեն մի վերաբերվեք. Ձեր հայացքները հավանաբար կփոխվեն, երբ դուք ամբողջությամբ հասունանաք եւ ձեւավորվեք:

5. Դուք չեք կարող փոխել մարդկանց

Շատ երիտասարդներ փորձում են փոխել իրենց ընկերներին, ընկերուհիներին, մտերիմներին: Այդ ջանքերն ի վերջո իզուր են լինում. Դուք կարող եք մեկ այլ մարդու ստիպել, որ սիրի նոր ռեստորաններ կամ նոր երաժշտություն, բայց հազիվ թե փոխեք նրա բնավորությունը կամ նրա սովորույթների մեծամասնությունը:
Մարդիկ չեն փոխվում ըստ պահանջի:

6. Աշխատեք ձեզ վրա

25 տարին հավանաբար ամենահարմար ժամանակն է, որպեսզի կարդաք ամբողջ դասական գրականությունը կամ եւս մեկ լեզու սովորեք: Եթե դուք այժմ չանեք դա, հետո, ամենայն հավանականությամբ, այլեւս երբեք դրա ժամանակ չեք ունենա:
7. Սովորեք պատրաստել
Եթե խոհանոցում ձեզ հարմարավետ չեք զգում, կփոչացնեք ձեր կյանքը:

Նյութը` Otvetnavse.com

20.09.16 | հասարակություն | քաղաքականություն