Сайт продаётся (Կայքի վաճառք)!

22-ամյա հայուհին գրավում է Գերմանիայի նորաձեւության աշխարհը (ֆոտո)

22-ամյա հայուհի Վանեսա Օհանյանը գրավում է Գերմանիայի նորաձեւության աշխարհը: NEWS .am STYLE-ի հետ զրույցում երիտասարդ մոդելն ասաց, որ մրցույթների եւ ֆոտոսեսիաների բազում առաջարկներ ունի:

Վանեսան 2011 թվականից բնակություն է հաստատել Գերմանիայում, իսկ մոդելային գործունեություն սկսել է ծավալել 2013 թվականին: Սկզբնական շրջանում նա զաղվել է միայն ֆոտոշարքերով, ապա մեկ տարի անց առաջին անգամ քասթինգի մասնակցել:

 

«2014 թվականի հունիսին մասնակցել եմ իմ առաջին` WM Girl քասթինգին: 128 մասնակիցներից 32-ի հետ դուրս եմ եկել եզրափակիչ փուլ եւ գրվել երկրորդ տեղը:  Նույն տարի դեկտեմբեր ամսին մասնակցել եմ Juan Torres մրցույթին ու գրավել երրորդ տեղը»,-իր հաջողություններով կիսվեց Վանեսան, ով չի հիսաթափվել` մասնակցելով Miss Fränkische Schweiz 2015 մրցույթին եւ առաջնային հորիզոնականներ չգրավելով, քանի որ, իր խոսքով, մեծ բավականություն է ստացել մասնակցությունից:

 

Վանեսան հպարտանալու եւս մեկ առիթ ունի. այս տարի նա առաջին անգամ նորաձեւության շոու է կազմակերպել:

«Հպարտորեն կարող եմ ասել, որ այն շատ մեծ արձագանք ունեցավ»,-նշեց նա` հավելելով, որ այժմ էլ մրցույթի է մասնակցում:

 

«Սեպտեմբերի 2-ին մասնակցել եմ GridGirl 2015-ի քասթինգին, այժմ եզրափակիչ փուլում եմ, որը տեղի կունենան սեպտեմբերի 20»-ին,-ասաց երիտասարդ մոդելը:

 

Վանեսա Օհանյանի ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում: Սեպտեմբերի 26-ին նա մասնակցելու է  Miss Bayernwelle 2015 գեղեցկության մրցույթին, իսկ հոկտեմբերին` Miss Würzburg 2015-ին: Բացի այս, նա ունի նոր ֆոտոնկարահանումների առաջարկներ, ինչպես նաեւ` նոր ցուցադրություններ:

Զրուցեց` Շ. Շուշան

11.09.15 | հասարակություն | աստղերը