21-րդ դարի վերջին Երկրի վրա օդի ջերմաստիճանը կբարձրանա 15 տոկոսով

 

Եթե ածխաջրածնային նյութերի այրման հետևանքով արտանետումները մթնոլորտում պահպանվեն նույն մակարդակի վրա, ապա 2100 թվականին Երկրի վրա օդի ջերմաստիճանը կբարձրանա 15 տոկոսով: 

 

Tass-ի փոխանցմամբ՝ այդպիսի կանախատեսմամբ հանդես է եկել ամերիկացի փորձագետների խումբը: 

 

Վերջիններս հիմնվել են Երկրագնդի փորձարարական մոդելի օգնությամբ ստացված հաշվարկների ուսումնասիրության վրա: 

Քարնեգի ինստիտուտի գիտնական-կլիմատոլոգներ Պետրիկա Բրաունի և Քեն Քալդեյրի զեկույցում նրանք եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է անհապաղ վերադառնալ մթնոլորտում արտանետումների կրճատմանը, որոնք ձևավորվում են բնական ածխաջրերի այրման արդյունքում: 

 

2014 թվականին Երկրի կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խումբը զեկույց էր հրապարակել, որը նվիրված է 21-րդ դարի վերջին գլոբալ տաքացումների խնդիրներին: 

 

Զեկույցում նշյալ խնդիրն այդքան դրամատիկ չէր ներկայացված ինչպես այսօր:   

 

08.12.17 | քաղաքականություն