2017 թվականի նոյեմբերին ԴԱՀԿ-ն ստացել է 9912 դիմում և գրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9912 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1982 հեռախոսազանգի:

 

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 68 բողոքի: 

2017 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 7410 քաղաքացի:

 

 

 

 

 

04.12.17 | քաղաքականություն