Сайт продаётся (Կայքի վաճառք)!

2016 –ի հորոսկոպը Կենդանակերպի նշանների համար

ԽՈՅԵՐ 21.03 – 20 .04

Հրե Կապիկի տարում էներգիայով, մեծ եռանդով եւ ուժով լի Խոյերին սպասվում է բուռն զգացողություններով, ակտիվ եւ իրադարձություններով լի տարի։ Մի կողմից Խոյերը կարող են մեծ հաջողություններ ակնկալել 2016-ից, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե որոնք են առաջնային եւ առավել կարեւոր գործերն ու հենց դրանք անել՝ տարին ավելի նպաստավոր դարձնելու համար։ Ուստի, Խոյերն այս անգամ պետք է ոչ միայն իրենց աշխատանքը ծրագրեն, այլեւ հանգիստը։ Միայն այս դեպքում դուք կկարողանաք իրագործել ձեր բոլոր նպատակները։

ՑԼԵՐ 21.04 — 21.05

2016-ին Ցլերին անակնկալ հաջողություններ են սպասվում։ Ձեր առաջ նոր հորիզոններ եւ դռներ կբացվեն։ Մնում է միայն ընտրել, թե որ ուղղությամբ եք ցանկանում շարժվել։ Սա վերաբերում է թե կարիերային, թե անձնական կյանքին։ Հնարավոր է, որ նոր տարում ձեզ առաջարկեն այն աշխատանքը, որին դուք վաղուց էիք սպասում կամ լինի պաշտոնի բարձրացում։ Ուստի, առանց վարանելու անպայման ընդունեք նման առաջարկները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 22.05 — 21.06

Նոր տարում Երկվորյակները ավելի դժվարացնելու են ամեն ինչ, քանի որ նրանք ցանկանալու են ավելի ակտիվ եւ արագ անել իրենց գործերը, քանի որ կարծում են, որ չեն հասցնի իրականացնել բոլոր ծրագրերը։ Սակայն պետք չէ փորձել միանգամից երկու նապաստակ բռնել։ Կենտրոնացեք մեկի վրա։ Սա կարող է լինել կամ աշխատանքը, կամ անձնական կյանքը։ Փորձեք հասկանալ, թե որոնք են 2016-ին կատարվելիք առաջնային քայլերը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 22.06 — 22.07

2016-ին Խեցգետինները նոր զգացողությունների կարիք կունենան։ Ուստի, ժամանակն է դուրս գալ հարմարավետության զոնայից եւ գործել։ Արկածները, ճամփորդությունները, նոր հորիզոնները, նոր նախագծերը, ծրագրերը, ինչպես նաեւ գլխապտույտ սիրավեպերը ձեզ են սպասում։ Եվ ամենակարեւորը՝ այս ամենը իրականացնելու համար ձեզ կտրվեն համապատասխան հնարավորություններ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ 23.07 — 23.08

Հրե Կապիկի տարում Առյուծները կլինեն բոլորի ուշադրության կենտրոնում։ Մի կողմից մեծ է հավանականությունը, որ նրանք կհանդիպեն իրենց սիրուն, իսկ մյուս կողմից՝ Առյուծների թշնամիներն ու մրցակիցները կշատանան։ Ուստի, ավելորդ խնդիրներից եւ լարված իրավիճակներից խուսափելու համար փորձեք ավելի քիչ հանրայնացնել ձեր անձնական եւ գործնական կյանքը՝ ուրիշների նախանձը չշարժելու համար։

ԿՈՒՅՍԵՐ 24.08 — 22.09

2016-ը ընդհանուր առմամբ նպաստավոր կլինի Կույսերի համար։ Եվ այս ամենը շնորհիվ նրանց վերլուծելու եւ տրամաբանելու, ճիշտ եւ խելամիտ որոշումներ ընդունելու, ինչպես նաեւ նպատակասլաց լինելու շնորհիվ։ Այս տարի Կույսերին միայն նախանձը կարող է խանգարել։ Հետեւաբար, փորձեք ուշադրություն չդարձնել մյուսներին եւ չհամեմատվել նրանց հետ։ Վստահ քայլերով առաջ շարժվեք։

ԿՇԵՌՔՆԵՐ 23.09 — 22.10

Հրե Կապիկի տարում Կշեռքներին նոր ձեռքբերումներ եւ դրական փոփոխություններ են սպասվում թե կարիերայում, թե անձնական կյանքում, թե սպորտում։ 2016-ին ձեր եկամուտները կմեծանան, եւ դուք կկարողանաք իրականացնել վաղուց ի վեր պլանավորված ծրագրերը։ Հաջողության հասնելու հարցում կօգնեն նաեւ ձեր սկզբունքներն ու վճռականությունը։ Հարկավոր է նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը եւ գործել։ Այդ դեպքում ցանկալի արդյունքը երաշխավորված է։

ԿԱՐԻՃՆԵՐ 23.10 — 21.11

Ինչպե՞ս կարող են Կարիճները երջանիկ եւ ուրախ լինել նոր տարում։ Իհարկե, հաղթահարելով սեփական նախանձը։ Միայն այսպես կարող եք հասնել ցանկալիին եւ հանգիստ ու ներդաշնակ զգալ ձեզ։ 2016-ին Կարիճներին սպասվում են մի քանի փորձություն, որոնք անցնելով նրանք կարող են հաջողությունների հասնել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ 22.11 — 21.12

2016-ի գալուն պես պետք չէ շտապել միանգամից մի քանի ծրագիր իրագործել։ Ընտրեք դրանցից 2-3 եւ գործեք։ Այս դեպքում ձեզ կհաջողվի հասցնել եւ ավարտին բերել բոլոր նախագծերը, որոնք արդեն մի քանի տարի է տեղ են գտել ձեր նպատակների ցուցակում։ Ցուցում. անտեսեք եւ ուշադրություն մի դարձրեք մանրուքներին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ 22.12 — 20.01

Տարին շատ հաջողակ եւ արգասաբեր տարի կլինի ձեզ համար։ Այո, 2016-ը դրական եւ նպաստավոր կլինի համար Այծեղջյուրների համար։ Նրանք անհասկանալի ուժ եւ աջակցություն կզգան ու ավելի վստահ կլինեն իրենց կատարած քայլերում։ Այս տարի նրանք կարող են դառնալ մեկը, ում մասին վաղուց էիք երազում։ Հետեւեբար, Ամանորի գիշերը շատ երազանքներ պահեք։

ՋՐՀՈՍՆԵՐ 21.01 — 19.02

Ջրհոսներին մեծ հաջողություն է սպասվում գիտության, ուսման եւ ստեղծագործական ոլորտներում։ Հիանալի տարի է թեզ գրելու (կամ ավարտելու), ստեղծագործելու, օտար լեզու սովորելու համար։ Նոր տարում Ջրհոսները կդժվարանան իրենց շրջապատի հետ շփման հարցում, ուստի կարելի է կենտրոնանալ ինքնազարգացման եւ ինքնակրթության վրա։

ՁԿՆԵՐ 20.02 — 20.03

2016-ին Ձկները կարող են լիովին վստահել եւ հետեւել իրենց ինտուիցիային։ Լսեք ձեր ներքին ձայնին, քանի որ այն կօգնի ավելի երջանիկ եւ ուրախ անցկացնել տարին եւ գտնել կարեւոր հարցերի պատասխաններ։ Առանց վարանելու փոփոխություններ կատարեք ձեր կյանքում, նոր հետաքրքրություններ փնտրեք ձեզ համար, քանի որ Հրե Կապիկը բազմաթիվ նոր հնարավորություններ կընձեռի ձեզ։

 

 

 

Աղբյուրը՝ Cosmo

01.01.16 | հասարակություն