Сайт продаётся (Կայքի վաճառք)!

2016-ի հինգ նորաձեւ սանրվածք

Հինգ սանրվածք, որոնք գերնորաձեւ կլինեն այս տարի։

Անփույթ երկար «բոբ»

Այն նորաձեւ են դարձրել Էմմա Ուոթսոնն ու Ադելը, իսկ այդ սանրվածքի հիմնական առավելությունն այն է, որ սանրվածքը գրեթե հարդարանքի կարիք չունի ու մի քանի ամիս չի կորցնում իր ձեւը։ Իսկ ոճաբանին պետք է ասել «Ես ուզում եմ երկար բոբ, որը հատուկ հարդարանք չպահանջի, մանրակրկիտ մշակված ծայրեր ունենա եւ թափթփված մազերի էֆեկտ, ասես հենց նոր եք անկողնուց վեր կացել։

2. «Բրդոտ» կարե՝ մազաձնջով

Թեյլոր Սվիֆթը ու Ալեքսա Չանգն արդեն նման սանրվածք արել են։ Գո՞ւցե այն քեզ էլ կսազի։ Հիմնական առավելությունն այն է, որ մազերն ավելի ծավալուն է դառնում, նույնիսկ եթե ի ծնե դուք փարթամ մազեր չունեք։

Ծոպեր

Կամ երկար կոնուսաձեւ մազափունջ՝ ճակատի վրա։ Կատարյալ տարբերակ նրանց համար, ովքեր ուզում են թարմացնել կերպարը՝ չկարճացնելով իրենց մազերը։

4. Գանգուր բոբ

Եթե առաջ համարվում էր, որ մազերի բոբ սանրվածքը միայն ուղիղ կամ թեթեւակիորեն ալիքաձեւ մազերին է սազում, ապա այս տարի նորաձեւ է համարվում գանգուրներով բոբը։

5. Բարձր պոչ

Կատարյալ տարբերակ ալիքաձեւ մազերի համար, որոնցից ափսոսում եք բաժանվել՝ դրանք կարելի է բարձր հավաքել ու թողնել, որ մազափունջը ուսերին թափվի՝ ստեղծելով սանրվածքի տպավորություն։

 

Աղբյուրը՝ Cosmo

10.02.16 | հասարակություն