2016-ի զվարճալի աստղագուշակ

2016 տիրուհին՝ Հրե Կապիկը, ուշագրավ, հնարագետ և զվարճարար է։ Այն սիրում է կատակել և մարդուն ծիծաղելի իրավիճակի մեջ գցել։ Իսկ հետո իր թաքստոցից հետևում է, թե ինչպես է նա՝ խայտառա՞կ է եղել, թե կարողացել է իրավիճակից ելք գտնել։

Խոյ
Այս նշանն այնքան տարված է լինելու աշխատանքով, որ երազներ չի տեսնի, որովհետև օրվա մեջ քնելու է ընդամենը 5 ժամ, իսկ մնացած ժամանակը աշխատելու է։ Այս ամենի համար նա բավականին լավ գումար կստանա, երբեմն նույնիսկ տեղ չի ունենա այն դնելու, բայց մի՞թե միայն փողի մեջ է երջանկությունը։ Կանգ առեք, Խոյեր, մինչ դուք աշխատում եք, ուրիշները կյանքն են վայելում, ճանապարհորդում են, գեղեցիկ հագնվում և սիրահետում։ Եթե շարունակեք այսպես աշխատել, ապա չեք նկատի, թե ինչպես է անցնում երիտասարդությունը։ Եվ քիչ աչքով արեք ձեր կոլեգաներին, թե չէ ծառայողական սիրավեպ կստացվի՝ իր բոլոր հետևանքներով։

Ցուլ
Այս նշանն ուղղակի կընկնի աթոռից, երբ կարդա իր մասին այս զվարճալի կանխատեսումը։ Եվ ոչ միայն կընկնի, այլ կճչա ուրախությունից և երջանկությունից, որովհետև Կապիկը «երես է տալու» Ցուլերին՝ հենց այնպես, որովհետեև մեծահոգի է։ Այս նշանը կպարգևատրվի բազմաթիվ նվերներով, հաճելի անակնկալներով, դրամական մրցանակներով և երջանիկ պահերով։ Աշխատավայրում այս նշանը կունենա առաջընթացներ և պարգևատրումներ, և անձնական կյանքում ամեն բան կլինի կարծես Կամասուտրայում, և հոգեվիճակը հանգիստ կլինի։ Սակայն պետք չէ պարծենալ ուրիշների մոտ, այլապես ոմանք կարող են ուղղակի մահանալ նախանձից։

Երկվորյակներ
Կապիկն այնքան հնարավորություններ կտա Երկվորյակներին, որ ամբողջ տարի նրանք ստիպված կլինեն հասցնել օգտվել ամեն մի շանսից։ Մինչ թեթևամիտ Երկվորյակը մտորի, ուրիշները կարող են հեշտությամբ տանել նրա ձեռքից այդ ունիկալ հնարավորությունները։ Իդեալական պայմանները Երկվորյակների համար՝ ծովը, արմավենիները, ոսկե ավազն ու անվերջ հաճույքները։ Եթե ջանք չխնայեք, կարող եք անցկացնել այսպես եթե ոչ ամբողջ տարին, ապա գոնե մի քանի ամիսը։

Խեցգետին
Մանրակրկիտ և հաշվարկող Խեցգետինը այս տարի կզգա, թե ինչի է հասել այս կյանքում, և կարող է հանգստանալ։ Նա կտրվի համադամասիրությանը, զվարճալի, ուրախ տոնակատարություններ և ընտանեկան երեկույթներ կկազմակերպի, ռոմանտիկ հանդիպումներ՝ շամպայնով և ծովամթերքով, մոմի լույսի ներքո, և թեժ հավաքույթներ բնության գրկում։ Զգույշ եղեք, Խեցգետիններ, այլապես տարվա վերջում շատակերությունից այնքան կգիրանաք, որ դռնից ներս չեք մտնի։ Աշխատանքը Խեցգետինները կանտեսեն, սակայն դա չի նկատվի։ Աշխատանքում ամեն բան կընթանա այնպես, կարծես Խեցգետինները գլխավոր մարդիկ են։ Որքան քիչ ուշադրություն դարձնեն Խեցգետինները աշխատանքին, այնքան ավելի շատ նրանց կգնահատեն։ Սակայն մի անցեք վտանգավոր գիծը. որոշ Խեցգետիններին դուրս կշպրտեն ամբարտավանության համար, և նրանք ստիպված կլինեն համալրել գործազուրկների շարքերը։

Առյուծ
Նրանք նույնիսկ չեն ուզում պատկերացնել, որ աշխարհում գոյություն ունեն իրենցից խելացի և լավ մարդիկ։ Ողջ տարվա ընթացքում նրանք արքայի նման կապրեն՝ նույնիսկ ավտոբուսով երթևեկելիս։ Աշխարհը պիտի պտտվի նրանց շուրջ, և բարեգործ Կապիկը այս շրջանառության հովանավորը կլինի։ Փողը, համբավը, պատիվն ու բարգավաճումը գալու են ինքնաբերաբար։ Առյուծին մնում է միայն հսկել իր երկրպագուների քանակը և նոր ընկերներ ու երկրպագուներ ձեռք բերել։

Կույս
Կույսերի համար 2016 թվականի զվարճալի կանխատեսումները նման են քարտերով բախտագուշակությանը։ Որ քարտը հանի Կույսը, այնպես էլ կանցկացնի այս 12 ամիսները։ Եթե դա մանր քարտ է, ուրեմն ստիպված կլինեն քրտնաջան աշխատել ամբողջ տարի։ Բայց եթե դա հաղթաթուղթ է՝ ազդեցիկ թագուհի կամ թագավորը, ապա հնարավոր է կյանքն այնպես վերադասավորել, որ բոլորը պայթեն նախանձից։ Մի խոսքով, Կույսերին հարկավոր է ընտրել ճիշտ մեկնարկը տարվա սկզբից, որպեսզի տարին հաջող դասավորվի։ Նրանք , ովքեր քնած են մնացել այս ամիս, շատ կզղջան, սակայն ճակատագիրն արդեն չես փոխի․․․

Կշեռք
Հոգնե՞լ եք հին զուգընկերոջից։ Հոգնե՞լ եք միապաղաղ աշխատանքից։ Զզվե՞ լ եք ամեն բանից։ Կշեռքներին Կապիկը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում՝ թքել այս ամենի վրա և սկսել կյանքը նոր էջից։ Ոչ ոք չի կարող փաստել, որ այն ավելի լավը կլինի, սակայն սեփական խիզախությունից Կշեռքները պատրաստ կլինեն սարեր շուռ տալ։ Սակայն, ոմանք կվիճեն ընկերների և կոլեգաների հետ և կարտահայտեն իրենց կարծիքը մտերիմների երեսին, որպեսզի հետո մի կուշտ լաց լինեն սեփական դաժանությունից և կոպտությունից։ Այնպես որ, մի շտապեք, հաշվեք մինչև 10 ձեր կարծիքով ինչ-որ խելացի բան ասելուց առաջ։ Միգուցե ավելի լավ է լռել, քան խոսել․․․

Կարիճ
Այս զարմանալիորեն ճարպիկ նշանը սլանալու է կարիերայի սանդուղքով այնպես, կարծես գագաթին նրան միլիոններով լի դույլ է սպասում։ Եվ այն իսկապես այնտեղ է դրված, և այն Կարիճները, որոնք հասնեն այդ գագաթին, կստանան և փառքը, և հարստությունը, և պատիվը։ Սակայն մրցակիցներին ճանապարհից հեռացնելով՝ կմնան մենակ։ Իսկ ու՞մ հետ տոնել հաղթանակը։ Այ,այ, այ, Կարիճներ, թաքցրեք ձեր խայթը, այլապես խորը դեպրեսիայի մեջ կընկնեք, և ոչ մի միլիոն ձեզ չի փրկի։ Եվ պակասեցրեք սեքսը, պակասեցրեք։ Սա, իհարկե, ձեր կյանքի մեծագույն հաճույքն է, սակայն երբեմն կարելի է թանգարան կամ գրադարան այցելել միայն թե առանց սիրեցյալի, թե չէ այտեղ էլ չեք կարող զսպել ձեզ․․․

Աղեղնավոր
Աղեղնավորներն իրենց օրհնյալ են զգում և աջ ու ձախ խորհուրդներ են բաժանում, թե ինչպես ապրել։ Նույնիսկ տրոլլեյբուսի վարորդին են հուշելու, թե որ ուղղությամբ գնան, իսկ խանութներում գանձապահների փոխարեն կհաշվեն ամբողջ ապրանքը։ Երբեմն ուրիշների կյանքում այս տեսակ մասնակցության համար նրանք մի լավ պատասխան կստանան, սակայն իրենց չհանձնվող բնավորության շնորհիվ նրանք անմիջապես մեկ այլ զոհ կգտնեն։ Աղեղնավորներին կթվա, թե նրանք գտել են կյանքի իմաստը, և նրանք անընդմեջ կկիսվեն այդ ձեռքբերումով ընկերների հետ։ Կանգ առեք, Աղեղնավորներ, շատ հեռու եք վազում․․․

Այծեղջյուր
Այս համառ նշանը կնվաճի հերթական գագաթնակետը և հոգու խորքում կուրախանա, որ ոչ ոք նրան չի խանգարում։ Զարմանալի մի ժամանակ է, երբ ընմիշտ դժգոհ Այծեղջյուրները կգտնեն ներդաշնակությունն ու հանգիստը և իսկապես կվայելեն կյանքը։ Ոմանք ուրախության նոպաների ներքո կընկնեն մանկության գիրկը, սակայն սա ամենևին էլ չի խանգարի հոգու խորքում լուրջ Այծեղջյուրներին։ Շատ փող, բազում հաճույքներ և կյանքը փոխելու բազմաթիվ շանսեր։ Սակայն մի վստահեք ձեր ղեկանիվը ուրիշներին, այլապես նախանձողները ձեզ մութ անտառներ կտանեն։

Ջրհոս
Այս տարի Ջրհոսներից կարելի նախագծերի, գաղափարների և ծրագրերի շատրվան կառուցել։ Նրանք աշխարհին ամբողջական մի վերաբեռնում կառաջարկեն, և իրենց ուժերի չափով կվերափոխեն այն ամենն, ինչ հնարավոր է՝ ընտանիքը, աշխատանքը, գործընկերներին, ընկերներին։ Երբեմն նրանց կփորձեն կանգնեցնել, սակայն դա ոչ ոքին չի հաջողվի, որովհետև նրանց առաքելությունը (ինչպես ասում է 2016 զվարճալի աստղագուշակը) ապրելն ու արարելն է: Հենց Ջրհոսները տեսնեն, որ իրենց էներգիան պտուղներ է բերում, նրանք նոր ուժով կձգտեն աշխարհը փրկելու։

Ձկներ
Կյանքի այս ժամանակահատվածում Ձկներն անտարբեր են։ Նրանցից շատերը իրենց հոգու խորքերն են սուզվելու և այնտեղ են փնտրելու կյանքի իմաստը։ Իրեադարձությունները, որոնք անցնում են իրենց կողքով, թվում են անհետաքրքիր և ձանձրալի։ Նրանք կհասկանան, որ տնակյացը՝ նրանց համար կատարյալ կերպարն է, իսկ լռելն ավելի լավ է, քան խոսելը։ Ոմանք նույնիսկ խոսքերը կմոռանան, և եթե նրանց հարցնեն իրենց կարծիքը՝ նրանք ուղղակի պոչը կշարժեն և կշարունակեն լողալ։ Սակայն եթե նրանց ինչպես հարկն է բարկացնեն, ապա նույնսիկ ամենաանվնասներն իրենց շնաձուկ կզգան և կսկսեն կծել բոլորին, ով խանգարում է նրանց խորհել․․․

Աղբյուրը ՝ 2016-god.com

17.02.16 | հասարակություն