Сайт продаётся (Կայքի վաճառք)!

2016-ի գարնան երեք լավագույն սանրվածքները

2016 թ գարնանային սանրվածքները թեթեւ են, ոճային ու հարմար։

Պոչ

Վերջին մի քանի տարիներին թերեւս ամենահայտնի սանրվածքներից է մնում պոչը: Ինչպես հանրահայտ մարդիկ, այդպես էլ սովորական աղջիկները, մշտապես օգտագործում են այս հասարակ սանրվածքը, որպեսզի ամբողջացնեն իրենց նորաձեւ կերպարանքը: Կան պոչերի մի քանի տեսակներ՝ բարձր, ցածր, ծավալուն, հարթեցված եւ այլն:

Ձիու պոչ

Անփոխարինելի սանրվածք, եթե դու շտապում ես աշխատանքի կամ էլ հանդիպման: Ցանկացած դեմքով ու ոճով աղջկան պոչը միշտ սազում է: Բայց բնականաբար պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր աղջկա սազում է պոչի որոշակի տարբերակը՝ ցածր ու թափթփված, կամ բարձր ու կոկիկ:

Բոբ սանրվածք

Այս սանրվածքը շատ աղջիկների է հիացրել: Բնական է, չէ՞ որ հարմարությունն ու գեղեցկությունը բավականին հազվագյուտ համադրություն են: Դու հանգիստ կարող ես ձեւափոխել քո սանրվածքը՝ մազերդ հավասարեցնելով կամ էլ որեւէ անփույթ ալիք ստեղծելով՝ թույլ տալով որ այն անկաշկանդ իջնի ներքեւ:

Աղբյուր՝ Liza.ua

22.02.16 | հասարակություն