Сайт продаётся (Կայքի վաճառք)!

2016-ին հարաբերություններն ամրապնդելու վեցը միջոց

Ահա մի քանի պարզ, սակայն աներևակայելի արդյունավետ միջոց միմյանց ավելի մոտ լինելու համար։

1․Մեկնեք 24 ժամյա ուղեւորության

Ընտրեք ամսվա մեջ ընդամենը մեկ օր և արկած կազմակերպեք։ Մեկնեք ինքնաբուխ ճամփորդության հարևան քաղաք, կամ անցկացրեք ամբողջ օրը անկողնում, բուխարու կողքին որևիցե հարմարավետ հյուրանոցային համարում։

2․Համատեղ սպորտով զբաղվեք

Գերազանց տարբերակ է ակրոյոգան, որը զույգի առկայություն է պահանջում։ Կարող եք գնալ սպորտդահլիճ խմբակային պարապմունքների, որպեսզի աջակցեք միմյանց թե ֆիզիկապես, թե հոգեպես։

3․Մի կողմ դրեք հեռախոսները

Շփվեք միմյանց հետ, երբ որ տանն եք։ Ակտիվ զրուցակիցներ եղեք, հարցեր ուղղեք միմյանց, և շուտով կնկատեք, որ ձեր շփումը նախկինից ավելի մտերմիկ և հետաքրքիր կդառնա։

4․Հաճելի անակնկալներ արեք

Մի պարզ ժեստ, որը կբարձրացնի տրամադրությունը օրվա յուրաքանչյուր ժամին՝ առավոտյան սուրճ անկողնում կամ մեկ շիշ համեղ գինի ընթրիքին։

5․Հաճոյախոսեք

Հաճոյախոսություններն, իմիջիայլոց, կրկնակի արդյունավետ կլինեն, եթե ասեք դրանք ընկերների շրջապատում։

6․Թարմ հյութ օգտագործեք

Խմեք թարմ հյութ և մերսեք իրար, որովհետև չափազանց կարևոր է հոգատար լինել միմյանց հանդեպ։ Մի կորցրեք հնարավորությունը վերալիցքավորվել էներգիայով և բարձրացնել տրանադրությունը, չէ՞ որ դրական էներգիան ձգում է մարդկանց։

Աղբյուրը՝ Cosmo

26.01.16 | հասարակություն