Сайт продаётся (Կայքի վաճառք)!

2016 թվականի սիրային հորոսկոպ. ինչ է սպասվում միայնակներին

Երջանկություն և հաճելի զգացողություններ հակառակ սեռի հետ շփումներում, զգացմունքայնություն և շատ սեր… 2016 թվականին այս ամենը սպասվում է բոլորին: Տարվա տիրակալը` հրե Կապիկն ամենաշատը ցանկանում է սեր նվիրել բոլորին:

2016 թվականին կենդանակերպի բոլոր նշանները կարող են փոփոխություններ սպասել իրենց կյանքում: Դա կարող է կապված լինել նրանց աշխատանքի, անձնական կյանքի կամ ընտանիքի հետ, բայց փոփոխություն անպայման լինելու է:

Խոյ

2016 թվականը Խոյերի համար շատ բուռն է լինելու: Առավել վառ կլինի հատկապես տարվա առաջին կեսը: Հունվար ամսին Խոյերն ընկերական շրջապատի ընդլայման և  նոր ծանոթությունների կարիք կզգան:  Տարվա երկրորդ կեսը կզարմացնի ձեզ իր ռոմանտիկությամբ  և այդ ժամանակահատվածում սիրելիի նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինել: Մարտը կլինի տարվա ամենալավ ամիսներից մեկը. ոչ մի Խոյ առանց հաճելի անակնկալների չի մնա: Միայնակ Խոյերը անսպասելիորեն կգտնեն իրենց կեսին կամ էլ փոխադարձ սիրո կարժանանան նրա կողմից, ում մասին երկար ժամանակ մտածում էին:   

Ցուլ

2015-ի առաջին կեսին Ցուլերի մոտ կարևոր փոփոխություններ են լինելու: Հունվարին դուք կգիտակցեք, որ ցանկանում եք ձեր կողքին տեսնել այնպիսի մեկին, ով կիսում ձեր հայացքները: Հուլիսը շատ հարմար կլինի ընտանեկան հանգստի համար, իսկ միայնակ ցուլերը պետք է այդ ժամանակահատվածն օգտագործեն իրենց կեսին փնտրելու նպատակով:

Երկվորյակ

2015-ին ձեր անձնական կյանքում բազում վառ պահեր են սպասվում: Սա հատկապես տարվա առաջին կեսին է վերաբերում:   Տարվա երկրորդ կեսը կանցնի առավել հանգիստ: Թեթևամիտ Երկվորյակները կմտածեն ընտանիք կազմելու մասին: 

Խեցգետին

Գալիք տարում միայնակ խեցգետիններին սպասվում է բուռն սիրահարվածություն, որը բոլոր նախադրյալները կունենա լուրջ հարաբերությունների վերածվելու համար: Աստղերը ձեզ հուշում են ուշադրություն դարձնել հակառակ սեռի այն ներկայացուցիչների վրա, ում հետ դուք ծանոթացել եք աշխատանքի բերումով: Փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում կարող են վեճեր առաջանալ, սակայն աստղերը խորհուրդ են տալիս դրանց ուշադրություն չդարձնել:

Առյուծ

2015 թվականը Առյուծների համար խոստանում է լինել ամենահիշարժանը:  Ձեզ սպասվում են բազում հաճելի ծանոթություններ: Դուք կդառնաք կոլեկտիվի սիրելին և շրջապատված կլինեք հավատարիմ ընկերներով:   Այն Առյուծները, ովքեր երազում են երեխա ունենալու մասին, 2015-ի առաջին կեսին հնարավորություն կուենան իրականացնել այդ երազանքը:

Կույս

Հունվար ամսին հնարավոր է ճամփորդություն, որտեղ դուք կտարվեք սիրավեպով: Նման ճանապարհորդությունները օգտակար կլինեն նաեւ նրանց համար, ովքեր վաղուց  ամուսնացած են: Փետրվար ամսին Կույսերը մեծ ուշադրության կարժանանան իրենց սիրելիի կողմից, կզգան իրենց սիրված:  Տարվա երկրորդ կեսն առավել ակտիվ կլինի:

 

Կշեռք

Շատ Կշեռքներ կտրուկ կփոխեն իրենց պատկերացումները իդեալական զուգընկերոջ մասին: Տարվա առաջին կեսն իր հետ շատ իրադարձություններ կբերի ձեր կյանք ձեր սիրելիների կամ այն անձանց կողմից, ովքեր հավակնում են դառնալ ձեր կեսը:  Միայնակ Կշեռքները պետք է իրենց կեսերին փնտրեն ընկերների կամ բարեկամների շրջանում: Սերը կարող է անսպասելիորեն հայտնվել այնտեղ, ուր դուք չէիք մտածել փնտրել:

Կարիճ

Կարիճների համար տարին կսկսվի որոշ ընտանեկան խնդիրներով: Իրավիճակը կփոխվի փետրվարին, երբ դուք եւ ձեր սիրելին կցանկանաք ձեր հարաբերություններին ռոմանտիզմ ավելացնել: Այդ ամիսը կարող է ապահովել ձեր ամբողջ տարվա տրամադրությունը, այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ միմյանց հետ ժամանակ անցկացնել եւ անակնկալներ մատուցել: 

Աղեղնավոր

2015-ին անձնական կյանքում ամենահետաքրքիր արկածները կունենան արտերկրում ապրող Աղեղնավորները: Առավել հագեցած կլինի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածը: Ճակատագիրը նրանց համար բազում սիրախաղեր է նախապատրաստել, որոնց դժվար կլինի դիմակայելը: Հունվարից ապրիլ հատվածում խորհուրդ չի տրվում անձնական կանքում կտրուկ փոփոխությունների դիմել: 

Այծեղջյուր

Մեծ է հավանականությունը հանդիպել մի անձնավորության, ով ձեզ մեջ զգացմունքայնության նոր սահմաններ կբացի: Չի  բացառվում, որ դա գաղտնի սիրավեպ լինի:  Այծեղջուրները հաջորդ տարի կցանկանան առավել խորը հարաբերություններ ձևավորել:

Ջրհոսներ

 

Շատ միայնակ Ջրհոսներ կփոխեն իրենց շփման շրջանակներն ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալու մեթոդները: Նրանց կհոգնեցնեն պատահական ծանոթությունները և նրանք կձգտեն փնտրել իրենց կեսերին այլ եղանակներով: Արդեն իսկ զուգընկեր ունեցողները նույնպես կվերանայեն իրենց հարաբերությունները: Որոշ միություններ կքանդվեն, որոշ միություններ էլ ավելի կամրանան:

 

Ձկներ

Այն Ձկները, ովքեր դեռ միայնակ են, հաջորդ տարի լավ կանեն ուշադրություն դարձնել իրենց գործընկերներին:  Հավանական է ամուսնության առաջարկություն, որն ավելի լավ է իրականացնել դեկտեմբեր ամսին կամ էլ 2017-ին:

 

 

31.12.15 | ժողովածու | Աստղագուշակ աստղերը